Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահ

Սպորտ

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

ՀՖՖ հերթական 24-րդ ժողովի ընթացքում կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում գործող նախագահը հավաքեց 20 ձայն։ Մյուս թեկնածուն՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ստացավ 3 ձայն։

25 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել են 23-ը: 

«Իմ առաջադրվելն ինքնանպատակ չէ. այս 4 տարիներին արել ենք ահռելի աշխատանք: Չարածի համար ներողություն եմ խնդրում, իսկ ընտրվելու դեպքում խոստանում եմ անել ավելին: Մեր թիմը պատրաստ է մարտահրավերների: Խոստանում եմ անել ամեն ինչ, որպեսզի հայկական ֆուտբոլի քարտեզի վրա չմնան բաց տեղեր»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ