Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Թեժ բանավեճ «Ուրարտուի» նախագահ Ջեւան Չելոյանցի եւ ՀՖՖ ղեկավարների միջեւ

Սպորտ

news.am-ը գրում է. ՀՖՖ նախագահի ընտրության մեկնարկից առաջ «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը հարց հնչեցրեց, բայց նրան փորձեցին թույլ չտալ, քանի որ հարցը ռուսերեն էր: Ջեւան Չելոյանցն ամեն դեպքում հնչեցրեց հարցը, հետաքրքրվելով արդյոք Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը լեգիտիմ է: Նրա խոսքով ՀՖՖ գործող նախագահը պետք է հրաժարական տար մինչեւ ընտրությունը:

«Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը առաջադրվել է լիովին լեգիտիմ կերպով, այն անցել է համապատասխանության ստուգում ընտրական կոմիտեի կողմից: Կանոնադրության որեւէ կետ եւ որեւէ հոդված չի սահմանում պահանջ, որպեսզի գործող նախագահը հրաժարական տա կամ այլ գործառույթ իրականացնի եւ գործող կանոնադրությունը թույլ է տալիս, որ գործող նախագահը շարունակի ղեկավարել մինչեւ ընտրությունների օրը ներառյալ: Առաջադրված երկու թեկնածուների նախագահի պաշտոնի համար առավել քան լեգիտիմ են»,- ասաց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Գլխավոր քարտուղարը Ջեւան Չելոյանցին եւս մեկ անգամ նկատողություն արեց, թե ինչու է ռուսերեն խոսում, որովհետեւ ըստ կանոնակարգի ժողովի անցկացման լեզուն հայերենն է:

«Ես հիանալի խոսում եմ ռուսերեն եւ դուք դրա մասին շատ լավ գիտեք: Դուք գտնվում եք ՀՖՖ ժողովում, որտեղ պաշտոնական լեզուն հայերենն է: Դուք 7 տարվա ընթացքում լինելով եւ ապրելով Հայաստանում ղեկավարելով ակումբը կարող էիք շատ հանգիստ խոսել հայերեն»,- նկատեց Արթուր Ազարյանը:

«Ուրարտու» ակումբի նախագահն էլ տեղից արձագանքեց.

«Դուք ինձ մի սովորեցրեք ես ինչ եմ կարող, ինչ չեմ կարող անել: Ես ինչ պետք էր արդեն վաղուց սովորել եմ: Սա մեկ: Հայաստանի բնակչության 95 տոկոսը Մելիքբեկյանին դեմ է: Այդ մասին կտեսնենք ընտրություններից հետո»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ