Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո

Ձեր շարժումը դարձել է ՀՀ-ում պրոռուսական քաղաքական վեկտորի հիմնական առաջնորդող ուժը. Գեորգի Մուրադով

Թեմա

Մոսկվայում օրերս տեղի ունեցած համաժողովի ժամանակ ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովի ուղերձն ընթերցեց նրա առաջին տեղակալ Միխաիլ Սոլոմենցեւը:

«Ջերմորեն ողջունում եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչներին, որոնք դեկտեմբերի 20-ին հավաքվել են Մոսկվայում՝ ներկայացնելու «30 քայլ առաջ» ծրագրի նախագիծը:

Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ Ձեր շարժումը դարձել է Հայաստանի պրոռուսական քաղաքական վեկտորի հիմնական առաջնորդող ուժը՝ հանդես գալով ի նպաստ մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Բարձր ենք գնահատում շարժման ղեկավարության գործադրած ջանքերը` Հայաստանում Ղրիմի կարգավիճակի ճանաչման հարցում եւ համատեղ անցկացված բազմաթիվ հաջողված միջոցառումների հետ կապված:

Ամանորին եւ Սուրբծննդյանն ընդառաջ՝ շնորհավորում եմ եւ լավագույն  մաղթանքներն եմ հղում Ձեր շարժմանը՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարին», - ասված է Գեորգի Լվովիչի ուղերձում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ