Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ թակարդ է․Ստամբուլահայ խմբագիր

Հանդիպում

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության մեծ համաձայնագրի» մասին խոսելու ժամանակ չպետք լինի այնքան ժամանակ, քանի դեռ ազատված չեն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները։

Հայալեզու պարբերականի խմբագրի խոսքերով․

-Անշուշտ, պետք է խաղաղություն հաստատվի երկրեր միջև, բայց Ադրբեջանի, Թուրքիայի ներկայիս կեցվածքով, վերջինիս Ադրբեջանին անվարան աջակցությամբ, անհնարին է հասնել խաղաղության։ Նաև Թուրքիան պետք է Հայաստանի հետ առանձին հարաբերություններ հաստատի, դիվանագիտական հարաբերություններ հաստատի, սահմանները բացի, շրջափակումը վերացնի։ Այն որ հեռու ենք խաղաղության մասին երկխոսելուց  փաստում է նաեւ այն, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր բանակը հզորացնել։ Դրա համար քայլեր են պետք նախ։ Սահմաններին պետք է անդորր պահել, իսկ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, այսինքն՝ հակառակն է արվում։ Իսկ, Ադրբեջանը մի կողմից խաղաղության մասին է խոսում, մյուս կողմից՝ զինվում, սա ակնհայտ խաբկանք է, թակարդ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ կովկասյան ժողովուրդները խաղաղ ապրեն, տարակարծությունները երկխոսությամբ լուծվեն,  ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի, ո՛չ վրացի, ո՛չ էլ թուրք երիտասարդները զոհ չլինեն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ