Վիշապը Սիսիանում.Հատուցումը շատ խիստ է լինելու
Հայտարարություններ
Արմեն Հարեյանը լուսանկար է հրապարակել իր էջում եւ գրել.
Վիշապը հիմա էլ Սիսիանում։ Էլ չգիտեմ ինչ ասեմ։ Սիրելի պատկան մարմիններ որ որոշումներ էք ընդունում նման բաներ տեղադրել, երևի դուք էլ չգիտեք այս մասին, բայց եթե ձեր սրտի մեջ դուք ձեզ մի քիչ Քրիստոնյա էք համարում, ապա իմացեք որ այդ բաների պատճառով պատերազմներ են լինում։ Այս տեսակի կռապաշտության պատճառով սուր է գալիս ազգերի վրա (Ղևտ․ 26։25): Այնտեղից, որտեղից վերցրել եմ այս նկարը, կոմենտներ կան, ու մարդիկ ասում են, թող կանաչ վիշապը մեզ խաղաղություն բերի։ Հա՞, լու՞րջ։ Ժողովուրդ դուք ձեր երեխաներին մկրտում էք հանուն Քրիստոսի, հանուն Սբ․ Երրորդության ու կանաչ վիշապից է՞ք խաղաղություն ակնկալում։ - Քրիստոսին հավատարիմ մարդիկ։ Խնդրում եմ ջերմեռանդորեն աղոթեք, որ Քրիստոս Աստված ողորմություն անի մեզ ու մի գուցե այս դևերն ու վիշապները հեռացվեն մեր քաղաքներից ու հրապարակներից ու մեր ազգին տրվի Դարձի ու Ապաշխարության սիրտ։ - Եթե ձեր մեջ կան մարդիկ ովքեր տեսնում են այս կռապաշտություները և դիրք ու իշխանություն ունեն սրանք չեղարկելու, խնդրում եմ օգտագործեք Աստծուց ձեզ տրված իշխանությունն ու չեղարկեք այս դիվապաշտությունը։ Ամեն տարի Քրիստոսի տարին է։ Էտ որ ասում էք 2024, դա Քրիստոսի ծննդից սկսած է 2024 տարի անցել, այլ ոչ թէ դևի կամ վիշապի։ Մեր ամեն մի շունչը Քրիստոսի ձեռքին է։ Հատուցումը շատ խիստ է լինելու նման բաների հանդեպ։ Աստվածաշունչը շատ հստակ է այսպիսի բաների նկատմամբ։ - Խնդրում եմ, աղոթեք այս բանի համար ու կիսեք, գրեք ձեր էջերին այս մասին, մի գուցե պատասխանատու մարմիններին հասնի և հանեն այս արձանը։
