Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Հայ ժողովրդի ամենամռայլ տարիներից մեկը

Միջազգային

­Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րեկ եր­կօր­յա աշ­խա­տան­քա­յին այ­ցով մեկ­նեց Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն: Ե­րեկ Սանկտ Պե­տեր­բուր­գում Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան բարձ­րա­գույն խորհր­դի նիստն էր, իսկ այ­սօր կա­յացավ­նա ԱՊՀ ոչ պաշ­տո­նա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը:

ԱՆՑՆՈՂ ՏԱՐՎԱ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԸ

Դրանով ինտ­րի­գը, թե կմաս­նակ­ցի՞ արդ­յոք Նի­կո­լը ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի նոր բարձր մա­կար­դա­կով հանդի­պում­նե­րին, սպառ­ված կա­րե­լի է հա­մա­րել: Սրանից բխող հեեւանքները կտեսնենք արդեն գալիք տարի: Բայց նաեւ հաշվի առնելով այն հիմքերը, որոնք դրված էին այդ այցտ պայմանավորած ինտրիգի հիմքում:

Փաստն այն է, որ ողջ տար­վա ըն­թաց­քում Փա­շին­յա­նը եւ հա­յաս­տան­յան այլ պաշ­տոն­յա­ներ տոր­պե­դա­հա­րում էին ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ հան­դի­պում­նե­րը, ո­րն օ­րա­կարգ էր բե­րել այն քննար­կում­նե­րը, թե պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը գնում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի կտրուկ շրջա­դար­ձի դե­պի Ա­րեւ­մուտք: Ընդ ո­րում, դրան նպաս­տում էր նաեւ փաս­տը, որ թեեւ պաշ­տո­նա­պես Նի­կո­լը դժգո­հութ­յուն էր հայտ­նում ՀԱՊԿ-ից, սա­կայն չէր մաս­նակ­ցում նաեւ այլ կա­ռույց­նե­րի շրջա­նակ­նե­րում հան­դի­պում­նե­րին: Խոս­քը` մաս­նա­վո­րա­պես Ղրղզս­տա­նում ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի վեր­ջին գա­գաթ­ա­ժո­ղո­վի մա­սին է, ո­րի շրջա­նակ­նե­րում ընդ­հուպ՝ սպաս­վում էր ե­ռա­կողմ հան­դի­պում Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հետ:

­Թեեւ ար­դեն տա­րե­սկզ­բից պարզ տե­սա­նե­լի էր, թե ուր է գնում մեր ներ­կա իշ­խա­նությ­ուն­նե­րի քա­ղա­քա­կան կուրսը: Դեռ ան­ցած տա­րե­վեր­ջից սկսված՝ Ար­ցա­խի բլո­կա­դա­յի ֆո­նից, այս տար­վա ա­մա­նոր­յա տո­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո Փա­շին­յա­նը, որն ար­դեն հա­ջո­ղաց­րել էր Պ­րա­հա­յում հրա­ժար­վել Ար­ցա­խից՝ մեյ­դան բե­րե­լով Ալ­մա-Ա­թա­յի մո­ռաց­ված փաս­տաթղ­թի հի­ման վրա հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­զատ­ման գա­ղա­փա­րը, սկսեց Ա­րեւ­մուտ­քի գով­քը, զու­գա­հե­ռա­բար ռուս­նե­րին մե­ղադ­րե­լով գործ­նա­կա­նում Ար­ցա­խը «ծա­խե­լու» մեջ: Կա­րե­լի է հի­շեց­նել թե­կու­զեւ այս տար­վա կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին նիս­տում նրա հայ­տա­րա­րու­թյու­նը. «Իմ հա­մոզ­մամբ, ա­մե­նա­խորն ու ի­րա­կան պատ­ճառն այն է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րը շա­րու­նա­կում են ապ­րել ի­րենց հայ­րե­նի­քում, ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն էլ սկսել է ա­վե­լի ու ա­վե­լի հստակ ար­ձա­նագ­րել ԼՂ հա­յու­թյան էթ­նիկ զտում­նե­րի, ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կե­լու Ադր­բե­ջա­նի տե­սա­նե­լի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այս ի­մաս­տով մենք ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան քայ­լեր ենք ակն­կա­լում մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվ­տան­գու­թյան խորհր­դի մշտա­կան ան­դամ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, ում խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը տե­ղա­կայ­ված է ԼՂ-ում ու Լա­չի­նի մի­ջանց­քը սե­փա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հե­լը նրա ու­ղիղ պար­տա­վո­րու­թյունն  է»: Ու սա այն դեպ­քում, երբ մեկ բան էր ակն­հայտ. երբ ճա­նա­չում ես Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նությ­ու­նը՝ Ար­ցա­խով հան­դերձ, ա­պա դրա­նով Ա­լիե­ւին նվի­րում ես բո­լոր ի­րա­վունք­նե­րը՝ այդ տա­րած­քի հետ վար­վել ու­զա­ծի պես: Այդ թվում, փա­կել սահ­ման­նե­րը, ար­դա­րա­նա­լով՝ իմ տա­րածքն է, այն­տեղ ապ­րող­նե­րն էլ՝ իմ բնա­կիչ­նե­րը, այս մի սահ­մա­նը կփա­կեմ եւ այն­տե­ղից կի­րա­կա­նաց­նեմ մա­տա­կա­րա­րում­նե­րը: Բայց, նաեւ հաս­կա­նա­լի է՝ ոչ մի մա­տա­կա­րա­րում էլ չէր ի­րա­կա­նաց­վելու, քա­նի որ այս դեպ­քում էլ նե­րար­ցախ­յան հար­թա­կում էր քա­րոզ­վում թեզ, թե՝ կմեռ­նենք, բայց Ադր­բե­ջա­նից ան­գամ մեկ պարկ ալյուր չենք վերց­նի:

Ու ա­սել, թե նե­րար­ցախ­յան այդ «քա­ղա­քա­կա­նութ­յու­նը» հենց այն­պես, օ­դից ըն­կավ, միամ­տութ­յուն կլի­ներ: Այ­սինքն, այն պա­հից, երբ Նի­կո­լը պաշ­տո­նա­պես ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յուն աս­վա­ծը, իսկ բլո­կա­դան տո­տալ բնույթ ըն­դու­նեց, ինչ­պես բազ­միցս ենք կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել, ար­ցախ­յան ղե­կա­վա­րութ­յա­նը մնում էր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ե­րեք ռեալ տար­բե­րակ: Ա­ռա­ջին, դի­մել Մոսկ­վա­յին՝ Ար­ցա­խը ռու­սա­կան պրո­տեկ­տո­րա­տի տակ վերց­նե­լու խնդրան­քով, ու նման մե­սիջ­ներ քա­նիցս ռուս­նե­րից ե­կավ: Երկ­րոր­դը՝ գնալ Բաք­վի հետ բա­նակ­ցե­լու, եւ այս դեպ­քում եւս ռուս­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը չէր կա­րող չլի­նել: Եվ եր­րորդ՝ հե­ռա­նալ Ար­ցա­խից:

Ա­ռա­ջին եւ երկ­րորդ տար­բե­րա­կով Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու (խոս­քը կար­գա­վի­ճա­կի մա­սին չէ) ռեալ հնա­րա­վո­րութ­յուն կար: Եր­րորդ տար­բե­րա­կի հա­մար պետք էր հա­մա­պա­տաս­խան ա­ռիթ: Կար նաեւ չոր­րորդ տար­բե­րակը, որն ար­տա­հայտ­վում էր «կկռվենք՝ կմեռ­նենք» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով: Բայց, ինչ­պես եւ քա­նիցս են­թադ­րել ենք, դա եր­րորդ տար­բե­րա­կի հա­մար հող նա­խա­պատ­րաս­տե­լու ի­մաստ ու­ներ: Եվ այն, որ Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յու­նը (հին ու նո­րի մա­սին խո­սե­լը, ո­րը հի­մա էլ փոր­ձում են քա­րո­զել, ծի­ծա­ղե­լի է) գնաց հենց այդ՝ չոր­րորդ տար­բե­րա­կով՝ սա­հուն անց­նե­լով եր­րոր­դին, ի­հար­կե, պատ­մա­կան նշա­նա­կութ­յան դա­վա­ճա­նութ­յան մասն է:

ՈՒՄ ԷՐ ՊԵՏՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ

­Թե ում եւ ին­չու էր պետք հա­յա­թա­փել Ար­ցա­խը, դա եւս տար­վա ըն­թաց­քում միան­գա­մայն պարզ դար­ձավ: Ի­րո­ղութ­յու­նը սա էր. քա­նի դեռ կար Ար­ցա­խում ապ­րող ար­ցա­խա­հա­յութ­յուն, բնա­կա­նա­բար, չէր կա­րող օ­րա­կար­գից դուրս գալ նրանց կար­գա­վի­ճա­կի հար­ցը, այդ թվում՝ ա­պա­գա կար­գա­վի­ճա­կը: Այ­սինքն, թե­կու­զեւ անց­նե­լով Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յան տակ, բայց ինչ-որ տար­բե­րա­կով Ար­ցա­խը պա­հե­լով հայ­կա­կան, ցան­կա­ցած հար­մար պա­հի ան­կա­խութ­յան հար­ցը վե­րա­դառ­նա­լու էր օ­րա­կարգ: Ա­լիե­ւին, ի­հար­կե, ձեռն­տու էր այս պա­հին, քա­նի դեռ ու­նի հնա­րա­վո­րությ­ուն` խնդիրն ար­մա­տա­պես լու­ծել-վեր­ջաց­նել: Նի­կո­լը, ան­գամ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի տա­րածք ճա­նա­չե­լով,  չէր կա­րող առ­հա­սա­րակ հրա­ժար­վել ար­ցա­խա­հա­յե­րից, եւ ըստ այդմ էլ՝ օ­րա­կար­գում էր պա­հում նրանց ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գութ­յան թե­ման: Դ­րա լու­ծու­մը հնա­րա­վոր էր ռու­սա­կան մե­խա­նիզ­մով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մի­ջո­ցով. Ար­ցա­խը թող­նել խա­ղա­ղա­պահ­նե­րին, եր­կար ժա­մա­նակ մո­ռա­նալ կար­գա­վի­ճա­կի եւ նման բա­նե­րի մա­սին եւ անց­նել տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի եւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի զար­գաց­մա­նը: Իսկ դա խո­րը ար­գե­լակ էր ԱՄՆ-ի ծրագ­րե­րի հա­մար՝ ա­րա­գո­րեն ռու­սա­կան զոր­քե­րին հա­նել տա­րա­ծաշր­ջա­նից: Արդ­յուն­քում, չնա­յած եր­կու փու­լով ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած արտ­գործ­նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցութ­յուն­նե­րին, Ա­լիեւ-­Փա­շին­յան ակ­տիվ շփում­նե­րին, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ո­րը ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու միակ տար­բե­րակն է, մտավ խո­րը փա­կու­ղի՝ այն ա­ռաջ տա­նե­լու միակ տար­բե­րա­կը դարձ­նե­լով ար­ցա­խա­հա­յութ­յան ար­տա­գաղ­թը:

­Միայն թե արդ­յունքն այն չէր, ին­չին սպա­սում էին ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Խա­ղա­ղա­պահ­նե­րը մնա­ցին, իսկ Ա­լիե­ւը պար­զա­պես հրա­ժար­վեց ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում Նի­կո­լի հետ բա­նակ­ցե­լուց: Բաք­վի այդ մո­տե­ցու­մը եւս աս­տի­ճա­նա­բար պարզ դար­ձավ. ԱՄՆ-ի գե­րիշ­խա­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ինչ­պես Ադր­բե­ջա­նի, այն­պես էլ Ա­լիե­ւի հա­մար անձ­նա­պես, մեղմ ա­սած, ցան­կա­լի չէ: Այս ի­րո­ղութ­յու­նը փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­նում նաեւ Նի­կո­լին: Քա­րո­զում էր Բր­յու­սե­լում խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքում, այդ քա­րոզ­նե­րից ել­նե­լով՝ Մոսկ­վա­յի հետ թշնա­ման­քի դու­ռը հա­սավ, իսկ Ալիե­ւը ցու­ցադ­րա­բար ե­րեք-չորս հան­դի­պու­մից հրա­ժար­վեց՝ հայ­տա­րա­րե­լով, որ նա­խընտ­րում է ռու­սա­կան միջ­նոր­դութ­յու­նը կամ ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն­նե­րը:

ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԱՅՑԸ

Այս­պի­սով, ողջ տար­վա ըն­թաց­քում մեզ հա­մար միան­գա­մայն ող­բեր­գա­կան այս զար­գա­ցում­նե­րից հե­տո Փա­շին­յա­նը, տե­ւա­կան դա­դա­րից հե­տո, մեկ­նեց Սանկտ Պե­տեր­բուրգ: Ն­շա­նա­կո՞ւմ է սա, որ նա փոր­ձում է այս ան­գամ եւս հար­մար­վել Ա­լիե­ւի ճա­շա­կին՝ մտա­ծե­լով ռու­սա­կան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու մա­սին, ա­ռա­վել եւս, որ ա­րեւմտ­յան հար­թա­կը Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո էլ մնում է խո­րը փա­կու­ղում: Չ­նա­յած, ար­դեն ի­մաստ էլ չու­նի այս մա­սին են­թադ­րութ­յու­ններ կա­տա­րել. այ­սօր ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի հան­դի­պումն է, սպաս­վում է, որ այն­տեղ կլի­նի նաեւ Ա­լիե­ւը, եւ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը կա­րող են շատ բան ցույց տալ:

­Սա­կայն ե­րեկ տե­ղի ու­նե­ցած ԵՏՄ-ի գա­գա­թա­ժո­ղո­վը մի շարք ակ­նարկ­ներ ու­նե­ցավ: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ի­հար­կե, Ի­րա­նի հետ ա­զատ ա­ռեւտ­րի մա­սին հա­մա­ձայ­նա­գիրն է, ո­րը Հա­յաս­տա­նի հա­մար կա­րող է շատ հե­ռան­կա­րա­յին դառ­նալ, ե­թե միայն այդ ան­նա­խա­դեպ գոր­ծի­քը ճիշտ օգ­տա­գործ­վի: Այն, որ Նի­կո­լը գնաց ռո­ւսա­կան հար­թակ, որ­տեղ պետք է ստո­րագր­վեր ԱՄՆ-ի հա­մար, մեղմ ա­սած, ոչ հա­ճե­լի նման պայ­մա­նա­գիր, ար­դեն իսկ հե­տաքր­քիր մտո­րում­ներ է ա­ռաջ քա­շում: Կ­ցան­կա­նա­յի՞ն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, որ Նի­կոլն այս մի­ջո­ցա­ռում­նե­րին եւս չմաս­նակ­ցեր. ի­հար­կե, ե­թե հիմ­նա­կան խնդի­րը Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի վե­րա­փո­խումն է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ: Բայց Նի­կո­լը գնաց, իսկ դա նախ նշա­նա­կում է, որ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից նա կտրվել գո­նե այս պա­հին չի կա­րող, իսկ Վա­շինգ­տո­նը չու­նի նրան պար­տադ­րե­լու հար­յուր տո­կո­սա­նոց պո­տենց­իալ: Ա­մեն դեպ­քում` փաս­տը, որ սո­րո­սա­կա­նութ­յունն ակ­տի­վո­րեն գրո­հում է Փա­շին­յա­նի գո­յա­տեւ­ման անկ­յու­նա­քա­րը հան­դի­սա­ցող ՆԳ նա­խա­րա­րի վրա, իր հեր­թին է ակ­նար­կում, որ դժգո­հութ­յան լուրջ ա­ռիթ Ա­րեւ­մուտ­քում ու­նեն: Ն­րա հա­մա՞ր, որ վեկ­տո­րի շրջա­դարձն ի­րենց ցան­կա­լի ա­րա­գութ­յամբ չի ըն­թա­նում, թե՞ կաս­կա­ծում են Նի­կո­լին, որ նա կա­րող է ինչ-որ պա­հի նաեւ կանգ­նեց­նել այդ շրջա­դար­ձը, դա էա­կան չէ: Հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը, ո­րը շատ հնա­րա­վոր է, որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն­ներ կա­ռա­ջացնեն, ո­րոնք կա­րող են էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ նաեւ Նի­կո­լի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա: Բայց դա ար­դեն մեր երկ­րի վրա ազ­դող գոր­ծըն­թաց­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ