Ինչ եղանակ է սպասվում հունվարի 1-ին
Եղանակ
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 28-31-ին, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։