Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Բախմուտ. Ռուսական զորքերը «կախվել» են Չասով Յարի գլխին

АРМЕНИЯ.<br> Ներդիր ,,Комсомольская Правда в Армении,, թերթում

Բախմուտի (Արտյոմովսկ) ուղղությունը, թեեւ արդեն ավելի ճիշտ է ասել Չասով Յարի ուղղությունը կրկին Ուկրաինայի համար դարձել է ամենավտանգավորներից` դրանով գրեթե հավասարվելով Ավդեեւկային:

Ամեն դեպքում, ռուսական բանակի ակտիվ հարձակումը Չասով Յարի ուղղությամբ շարունակվում է: Ներկայումս գործնականում ռուսական զորքերը «կախվել» են այդ հանգուցային բնակավայրի գլխին` հարձակվելով Չասով Յարի արվարձան հանդիսացող Բոգդանովկայի վրա: Ավելի կոնկրետ` այս պահին ռուսական ուժերն արդեն կիսով չափ գրավել են Բոգդանովկան, եւ ամբողջական գրավման համար սկսել են դիրքավորվել այդ բնակավայրի արեւելյան հատվածի բարձունքներում:

Այսպես, ռուսական զորքերը գրավել են անտառային գոտին Բոգդանովկայից հյուսիս։ «Առաջխաղացում մինչև 550 մ լայնությամբ մինչև 480 մ խորության վրա»,- խոստովանում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները (Քարտեզ 1):
Միաժամանակ Դեսանտային ուժերը գրոհում են նաև Իվանովսկի ուղղությամբ՝ շարժվելով Բախմուտիվ Չասով յա տանող հիմնական` T0504 ճանապարհով։
Դեպի Չասով Յար տանող ուղղություններից մեկն էլ հարավային թեւն է, որտեղ ռուսական հետևակը ներխուժել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը երկաթուղու երկայնքով, Ուկրաինայի Զինված ուժերի տարածքի մի մասը տեղափոխվել է գորշ գոտի (Քարտեզ 2)։
Ուկրաինական բանակի խնդիրն այս դեպքում այն է, որ Չասով Յարը կորցնելու դեպքում բացում է ուղիղ ճանապարհ դեպի Սլավյանսկ-Կրամատորսկ: Մինչդեռ այս ուղղությամբ ունի ռեզերվների ակնհայտ պակաս. հիմնական ռեզերվները ստիպված է պահել Ավդեեւկայի հատվածում:

Возможно, это изображение карта, радар и текст

Возможно, это изображение карта, радар и текст

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ