Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ռոնալդուն` 2023 թվականի լավագույն ռմբարկու

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականի լավագույն ռմբարկուն է։

Այս տարի 38-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 58 խաղի և խփել 53 գոլ։ Ռոնալդուն դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը, քանի որ դեկտեմբերի 30-ին «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության տարեվերջյան խաղում կմրցի «Ալ Թավունի» հետ։

Օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով 2-3-րդ տեղերը բաժանում են Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը և Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որոնք խփել են 52-ական գոլ։ Սակայն «Բավարիան» ու ՊՍԺ-ն ավարտել են ելույթները 2023 թվականին։

Ռոնալդուին կարող էր շրջանցել միայն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը, որը խփել է 50 գոլ։ Սակայն նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի դեկտեմբերի 30-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ