Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Թարգմանիչ գտեք, թող ձեզ բացատրեն, թե ինչպես են ձեր ցեղակիցները, թատերական ներկայացմամբ, վախկոտի ու ոչնչությունյան համընդհանուր կերպար ստեղծում` ձեր «առաջնորդի» դեմքով. Արտակ Զաքարյանը` ՔՊ–ին

Թավշյա տեռոր

Հումորն ու սատիրան միշտ էլ անդրադարձել են քաղաքական թեմաներին: Սակայն, այն չի արվել անձնական վիրավորանքի, անգամ թշնամուն նսեմացնելու, կամ որևէ ազգի արժանապատվությունը ոտնահարելու միջոցով:
Հարևան քոչվոր ցեղերի ներկայացուցիչներն այնքան են երես առել Բաքվում, որ Նիկոլի նսեմացումը բեմադրելով` համատեքստում բացահայտ նսեմացնում են մեր Ժողովրդին, նրա հերոսական պատմությունը, մշակույթը, ազգային ինքնությունը, պետական ինստիտուցիոնալ կարգը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ավանդույթները:
ՔՊ խմբակցության պատգամավոռներ և կապիտուլյանտ «կառավարության» անդամներ: Թարգմանիչ գտեք, թող ձեզ բացատրեն, թե ինչպես են ձեր ցեղակիցները, թատերական ներկայացմամբ, վախկոտի ու ոչնչությունյան համընդհանուր կերպար ստեղծում` ձեր «առաջնորդի» դեմքով («ՓաՆիկ» «PaNik»): Ես, որպես հայ մարդ, ինձ վիրավորված եմ զգում այս ստորացման համար: Պարզ էր, որ սա է լինելու ձեր «քաղաքականության» հետևանքը, գետինը մտնեք դուք` բոլորովդ:
Հ.Գ.
Եվ ի՞նչ ասելիք ունեք դուք ամանորին: Արցախի դավաճանաբար հանձնու՞մն եք ամփոփելու, թե՞ առաջիկա ստորաքարշ զիջումներն եք շնորհավորելու: էս ի՞նչ վիճակի հասցրեցիք դուք մեր բարոյական ու պատվարժան ժողովրդին, այ աննամուսներ:
Երբեմնի հպարտ ու ծիծաղկոտ մարդկանց դեմքին` թախիծի, ամոթի, ցավի ու անելանելիության խարան եք դաջել: Իսկ ադրբեջանցիք նստած հռհռում են ձեր Նիկոլի վրա ու ծափահարում հայի կերպարը նսեմացնող սցենարներին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։