Փաստաթուղթ, որը մեկ բան է նշանակում` աշխարհը գլխիվայր շուռ է եկել
Վերլուծություն
Նախօրեին ի հայտ եկավ մի փաստաթուղթ, որը մեկ բան է նշանակում` աշխարհը գլխիվայր շուռ է եկել: Ուր այդ մասին է վկայում ոչ այնքան այդ փաստաթղթի տեքստը, այլ, թե ով է գրել։
Եվ այն ստորագրել են ոչ պակաս, քան ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Բահրեյնի, Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Բոլոր հիմնական երկրները, որոնք սովոր են իրենց համարել աշխարհի ճակատագի կառավարիչներ։ Բայց ահա նրանք գրել են.
«Մենք սույնով կրկնում ենք հետևյալը և զգուշացնում ենք հուսիթիներին հետագա հարձակումներից: Հուսիթիների շարունակական հարձակումները Կարմիր ծովում անօրինական են, անընդունելի և խորապես ապակայունացնող: Քաղաքացիական նավերի և ռազմածովային նավերի դիտավորյալ հարձակումը իրավական հիմնավորում չունի: Հուսիթիները կկրեն հետևանքները, եթե շարունակեն սպառնալ կյանքին, համաշխարհային տնտեսությանը և տարածաշրջանի կարևոր ջրային ուղիներով առևտրի ազատ հոսքին»:
Իմաստը միանգամայն պարզ է` այսպես կոչված Միացյալ Արևմուտքը վերջնագիր է ներկայացնում եմենցի հուսիթիներին... Չէ, այս միտքն ընգել է պետք` ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀՈՒՍԻԹՆԵՐԻՆ, քանի որ նրանք «ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ»։
Այսինքն, աշխարհն այն վիճակում է, որ ինչ-որ անապատային ցեղեր հանդգնում են դեմ գնալ Արեւմուտքի սրբության սրբոցին` համաշխարհային առեւտրային ուղիներին` արդեն տասնյալ միլիարդովոր դոլարների վնաս հասցնելով, եւ այդ թիվն անշեղորեն կաճի: Ընդամենը մի քանի հարված Կարմիր ծովում նավերին և... Այսօր սա Իսրայելին բերում է ոչ միայն միլիարդավոր դոլարների կորուստներ, այլև բազմաթիվ տասնյակ միլիարդավոր դոլարների կորուստներ ողջ Արևմուտքին։ Իսրայելի նավահանգիստները պարապուրդի են մատնված, իսկ ծովային բեռների ապահովագրությունը կրկնապատկվել է։ Բայց սա դեռ նախերգանքն է. նման հանդգնությանն ի պատասխան, Արեւմուտքը, որ առաջներում առանց վայրկյան անգամ մտածելու հողին կհավասարեցներ բոլոր հուսիթներին միասին վերցրած, հիմա հերիք չէ, մեկ անգամ հայտարարեց ռազմական օպերացիա սկսելու մասին, բայց դրանից օրեր անց դեռ վերջնագրերով է խոսում
Որևէ մեկը պատկերացնու՞մ է, որ նման փաստաթղթի հայտնվելն անգամ մեկ տարի առաջ։ Թե ինչու են ոչնչացնելու փոխարեն վերջնագրերով խոսում, իհարկե, կիարելի է բացատրել: Բայց շատ ավելի կարեւոր է բուն փաստը, որ վերջնագրերով են խոսում, ինչ-որ միջազգային օրենքներ են մեջբերում ոչնչացնելու փոխարեն:
Հենց միայն այդ փաստը մեկ բան է նշանակում` աշխարհը, անշուշտ, անշրջելիորեն փոխվել է: