Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան Պոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)

Ալիևին թուղթ պետք չի, պետք է գործընթաց, որի ժամանակ Հայաստանից կտորներ կպոկի

Վերլուծություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

 

 

 

«1/1 Բաքվի բռնապես Ալիևը երեկ ավելի քան երկու ժամանոց ելույթ է ունեցել, որքան նկատեցի, որոշ դրույթներ լայնորեն տարածվել ու քննարկման առարկա են դարձել հայկական մեդիա տիրույթում, հուսամ սպառնալիքները գնալով ավելի գիտակցված են դառնում։ Ուզում եմ նշել կետեր ելույթից, որոնք կարևոր են, բայց չեն ներկայացվել հանրությանը։

 

Ալիևը նշում է, որ տասնամյակներ շարունակ տարբեր ՀԿ-ներ փորձել են խաղաղասիրական ծրագրեր իրականացնել և ադրբեջանցի երիտասարդներին պատրաստել խաղաղության, բայց ինքը դա թույլ չի տվել, փոխարենը արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական հանրությունը պատրաստվի վրեժի։

 

Նա նաև ընդունել է, որ հենց Ադրբեջանն է մերժել խաղաղ կարգավորման առաջարկները տասնամյակներ շարունակ, իմիտացրել է բանակցային գործընթացն ու պատրաստվել պատերազմի․ «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք հնարավորինս շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմության տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ընթացքում բազմաթիվ առաջարկներ են հնչել, և ոմանց կարող է հետաքրքրել, թե ինչու Ադրբեջանը չէր ընդունում դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, նախկին տեղահանվածները կվերադառնային իրենց տները, միաժամանակ իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում և չի հաշտվում այդ առաջարկների հետ։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Իհարկե, մենք բանակցությունները վարել ենք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելով։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր է, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլինի։ Մենք պետք է հարցը լուծենք հիմնարար ճանապարհով, պետք է մեկընդմիշտ լուծենք, պետք է ամբողջությամբ վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

 

Ալիևը նաև խոստովանում է, որ նոյեմբերի 9-ի թուղթը եղել է ժամանակավոր դադար ընդամենը, որից հետո տարվել է աշխատանք հաջորդ հարվածները հասցնելու համար, իսկ Արցախի բլոկադան, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիաները եղել են դրա կարևոր բաղադրիչներից մեկը․ «Նոյեմբերի 10-ից հետո որոշակի վակուում առաջացավ: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի հետո: Մինսկի խմբի համանախագահները, որոնք այն ժամանակ դեռ կային, պատկերացում չունեին, թե ինչ են անելու։ Եղել են որոշ այցելություններ։ Իրավիճակը Հայաստանում, իհարկե, միանշանակ չէր։ Ադրբեջանցիները տոնում էին, բայց ես գիտեի, որ գործը սրանով չի ավարտվում։ Որովհետև կան մի շարք կիսատ հարցեր, և դրանք պետք է պարզաբանվեին, առաջին հերթին Լաչինի նախկին միջանցքի հետ կապված հարցը․․․

«Ֆարուխ» օպերացիան, «Սարիբաբա-Գըրխգըզ» օպերացիան, «Վրեժ» օպերացիան բոլորը մեր իրականացրած կարևոր ռազմական գործողություններ էին։ Այդ գործողությունների արդյունքում վերականգնվեցին Ղարաբաղի տարածաշրջանի ռազմավարական բարձունքներն ու բարձունքները, որոնք այն ժամանակ մեր վերահսկողության տակ չէին, և դա մեծ նշանակություն ունեցավ սեպտեմբերի 19-20-ի գործողության մեջ։ Այնպես որ, այդ գործողությունները ինքնաբուխ չեն եղել, դրանք նպատակաուղղված գործողություններ են եղել։

 

Որովհետև պատերազմի ժամանակ, հատկապես, եթե հաշվի առնենք մեր տեղանքը, հիմնական խնդիրն այն է, թե ով է վերահսկում բարձունքները, իսկ սեպտեմբերի 19-20-ի օպերացիան կարճ ժամանակահատվածում ավարտվելու հիմնական պատճառը հենց իմ նշած գործողություններն են և, իհարկե, Ադրբեջան-Հայաստան սահմանի վերահսկողությունը Լաչինի ուղղությամբ։ Որովհետև անջատողականներն արդեն զրկված էին զենք ունենալու այս հնարավորություններից»։

 

1/2 Ալիևը նշել է, որ արտահերթ ընտրություններով նախանշվում է նոր դարաշրջան Ադրբեջանի համար, որտեղ կլինեն նոր նպատակներ, քանի որ նախկին նպատակներին իրենք արդեն հասել են՝ ակնարկելով Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների գնալու իր ցանկության մասին․ «Մենք երբեք չպետք է բավարարված զգանք։ Բանակաշինության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, ինչքան էլ աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք անմիջապես կոչնչացնենք այդ վտանգի աղբյուրը։ Չեմ թաքցնում, որ վաղը ոչ ոք չասի, որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող լսողները լսեն, որ եթե մենք իրական վտանգ տեսնենք մեզ համար, ոչ թե խարխլված ֆրանսիական «բաստիոնները», այդ թիթեղյա տարաները, այլ իրական սպառնալիք, մենք կանխարգելիչ միջոցներով կկործանենք այդ սպառնալիքը ցանկացած վայրում»։

 

Ալիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․ Այսպիսով, դա հսկայական պատմական հանցագործություն էր, և դա միայն սկիզբն էր։ 1920 թվականի ապրիլին խորհրդայնացումից հետո՝ նոյեմբերին, խորհրդային իշխանությունը Ադրբեջանից խլեց Արևմտյան Զանգեզուրի ավելի մեծ մասը և տվեց Հայաստանին։ Սա նույնպես պատմական փաստ է, կան քարտեզներ, կան 20-րդ դարասկզբի քարտեզներ։ Կա Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության քարտեզը և դրա վրա կա Զանգեզուր՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ամբողջ Զանգեզուրը եղել է Ադրբեջանի տարածքը, և դա եղել է խորհրդային տարիներին։ Տարիների ընթացքում հողի նման նվերները շարունակվեցին: Վերջին անգամ նման հող նվիրաբերվել է 1969թ. մայիսին: Այդ ժամանակ մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին, իսկ մոտ 100.000 քառակուսի կիլոմետր տարածքից, խոսքս Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության տարածքի մասին է, այն իջել է 86.600 քառակուսի կիլոմետրի։ Այն բանից հետո, երբ 1969 թվականի հուլիսին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի ղեկավար, այդ հողային նվերները և այդ գործընթացը դադարեցվեցին։ Մինչ այդ բաժանվում էր մաս-մաս»։

Ալիևը նաև ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի․ «Այնպես որ, իհարկե, մենք ոչ մի տեղ հետ չենք գնալու։ Ոչ 2021 թվականի մայիսի դիրքերից, ոչ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից, մենք հետ քայլ չենք անում, քանի որ այդ սահմանը պետք է սահմանվի։ Սակայն մեր գտնվելու վայրը, որը ներկայումս վիճարկվում է Հայաստանի կողմից, չի ներառում որևէ կարգավորում։ Այն դիրքերն ու բարձունքները, որտեղ մենք կանգնած ենք, նախկինում երբեք բնակեցված չեն եղել։ Այսօր Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր գյուղերը, և դա անընդունելի է։ Կրկին ուզում եմ նշել, որ այս հարցը կհստակեցվի այս ամսվա վերջին հանձնաժողովների նիստի ժամանակ»։

 

Ալիևն արձանագրել է, որ 2021 թվականի մայիսին, նոյեմբերի և 2022 թվականի սեպտեմբերին ձեռնարկած գործողություններն ու ագրեսիաները նպատակ են ունեցել վերահսկողություն սահմանել Հայաստանի միջպետական սահմանների նկատմամբ։ Նա նշել է․ «Ջերմուկ քաղաքը` մեր նախկին իրական անունով Իստիսու քաղաքը, հենց մեր դիմաց էր: Ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Մեր նպատակը մեր սահմանը պաշտպանելն էր։ Մենք պետք է ունենայինք այն բարձունքները, որպեսզի կարողանայինք մեր աչքերով տեսնել Հայաստանի ծրագրերը։ Այս թեմայի շուրջ զրույցի ժամանակ մի արևմտյան պաշտոնյա ինձ ասաց, որ դու արբանյակ ունես և այն կարող ես տեսնել արբանյակից։ Ես նրան ասացի, որ իմ աչքերն իմ արբանյակն են։ Ես պետք է դա տեսնեմ իմ աչքերով․․․։

 

1/3 Կասեմ հետևյալը՝ իմ բոլոր, բացառապես բոլոր կանխատեսումներն իրականություն են դառնում, Ալիևին թուղթ պետք չի, պետք է գործընթաց, որի ժամանակ Հայաստանից կտորներ կպոկի։ Ակնհայտ է, որ Արևմուտքին Ադրբեջանը դուրս է մղում գործընթացից Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո, իսկ հայկական կողմը երկկողմ ձևաչափի գնալով փաստացի օգնում է Ադրբեջանին այս գործընթացում։

Ակնհայտ է, որ ադրբեջանական հանրությունը երբեք չի պատրաստվել ու չի պատրաստվելու խաղաղության հայ ժողովրդի հետ, ամբողջ ելույթում թշնամանք ու ատելություն էր քարոզվում։

Պարզ է նաև, որ առաջիկայում մեծանում են ռիսկերը, իսկ ներկայիս իշխանությունները դրան դիմակայելու որևէ կամք չունենք, անգամ ասել են, որ կոնֆրոնտացիայի չեն գնալու, այսինքն՝ պետության ղեկավարությունը հրաժարվել է կատարել պետության համար նախատեսված պաշտպանական ֆունկցիան։ Իրավիճակն, իրապես, բարդ է և պահանջում է բացառիկ կամք ու ունակություն այս ամենը հաղթահարելու համար, իսկ դա հնարավոր է միայն ներկայիս իշխանության փոփոխությամբ ու նոր կառավարության ձևավորմամբ, որը համակարգված ֆունդամենտալ քայլեր ձեռնարկելով կփորձի շտկել Փաշինյանի հակապետական գործունեության ծանր հետևանքները․․․։»։

 






Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top