Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐՄԱՆՔ. ա­րեւմտ­յան երկր­նե­րը չեն էլ թաքց­նում , թե ինչ­պես են վե­րա­բեր­վում Հա­յաս­տա­նին

Զարմանք

­Զար­մա­նա­լի է, որ  ա­րեւմտ­յան երկր­նե­րը  չեն էլ թաքց­նում , թե ինչ­պես են վե­րա­բեր­վում Հա­յաս­տա­նին: Իսկ վե­րա­բեր­վում են ինչ­պես ծա­խու  մարմ­նա­վա­ճա­ռի, ո­րին կա­րե­լի է գնել` ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով  նրա  ցան­կութ­յուն­նե­րին ու շա­հե­րին: Այս­պես` ԳԵՐՄԱՆԻԱՆ ա­ռա­ջար­կել է Հա­յաս­տա­նին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յուն հա­կա­ռու­սա­կան մի շարք քայ­լե­րի հա­մար: Մաս­նա­վո­րա­պես` Թուր­քիա­յի եւ Ի­րա­նի սահ­մա­նից  ռուս սահ­մա­նա­պահ­նե­րի դուրս­բեր­ման եւ ու­ժա­յին կա­ռույց­նե­րից  ռու­սա­մետ տրա­մադ­րութ­յուն ու­նե­ցող­նե­րի ար­տաքս­ման հա­մար: Այն, որ այդ ա­մե­նը  վնա­սե­լու է Հա­յաս­տա­նին ու հայ ժո­ղովր­դին, Գեր­մա­նիա­յին ան­գամ չի էլ հե­տաքրք­րում:

Ա­մե­նա­զար­մա­նահ­րաշ պատ­գա­մա­վոր  ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ շա­րու­նա­կում է բո­լո­րիս զար­մաց­նել: Այս ան­գամ  սույն կեր­պա­րը  հայ­տա­րա­րեց, որ  այ­սօր պա­տե­րազ­մի հիմք չկա, քա­նի որ ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րով  մենք շատ չենք զի­ջում Ադր­բե­ջա­նին: Թե ինչ  նկա­տի ու­նի  քա­ղա­քա­կան գոր­ծո­նի տակ Ա­ղա­զար­յա­նը, հայտ­նի է միայն ի­րեն: Սա­կայն շատ զար­մա­նա­լի է, որ  իշ­խա­նա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­տա­րա­րում է, որ մենք  շատ չէ, բայց զի­ջում ենք Ադր­բե­ջա­նին,  եւ դա հա­մա­րում է նոր­մալ: Ընդ ո­րում,  մին­չեւ Նի­կո­լի գա­լը Հա­յաս­տա­նը միշտ  ոչ թե զի­ջում, այլ գե­րա­զան­ցում էր Ադր­բե­ջա­նին: Ա­վե­լի զար­մա­նա­լի է այն, որ  ըստ Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նի` Հա­յաս­տա­նը պետք է իր ու­ժե­րով չափ­վի զուտ Ադր­բե­ջա­նի հետ: Զար­մա­նա­լիո­րեն այս  հան­ճա­րեղ քա­ղա­քա­կան գոր­ծի­չը տե­ղե­կաց­ված չէ, որ 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մում բա­ցի Ադր­բե­ջա­նից, մաս­նակ­ցում  էր նաեւ Թուր­քիան: Իսկ գու­ցե Ա­ղա­զար­յա­նը հայ­տա­րա­րի, որ Թուր­քիա­յին էլ շատ չենք զիջ­րում: Ի­րե­նից հե­ռու չէ:

ԱԼԻԵՎԸ հայ­տա­րա­րել է, որ Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի  վե­րա­բեր­յալ Ե­րե­ւա­նի ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րում  ո­րե­ւէ հի­շա­տա­կում չկա Ար­ցա­խի եւ ար­ցա­խա­հա­յե­րի մա­սին: Եվ ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ  Ա­լիե­ւի ա­սա­ծը ար­ժա­նա­հա­վատ է: Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը զար­մա­նա­լի հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ  մո­ռա­ցութ­յան են տա­լիս  Ար­ցա­խի եւ ար­ցա­խա­հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը` վե­րա­դառ­նալ եւ ապ­րել ի­րենց սե­փա­կան հո­ղում: Այս­քա­նից հե­տո զար­մա­նա­լի է նաեւ մեր հա­սա­րա­կութ­յու­նը, ո­րը նման իշ­խա­նութ­յուն­նե­րին  զար­մա­նա­լիո­րեն հան­դուր­ժում է:

­Զար­մա­նա­լի միամ­տութ­յամբ մտքեր ար­տա­հայ­տեց իր Տե­լեգ­րա­մի է­ջում ԱԺ  նո­րօր­յա պատ­գա­մա­վոր  ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Ներ­կա­յաց­նե­լով  Հա­յաս­տա­նի հան­դեպ  Ադր­բե­ջա­նա­կան սպառ­նա­լիք­նե­րը` նա այս­պես է պա­տաս­խա­նում ինչ ա­նել հար­ցին: Նախ պետք է հա­նել ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին, հե­տո ու­ժե­ղա­նալ, ո­րից հե­տո ու­ժեղ դիր­քե­րից վա­րել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը: Սա­կայն Լե­ւոն Քո­չար­յա­նը այդ­պես էլ չի նշում` ինչ­պես այդ ա­մե­նին հաս­նել: Զար­մա­նա­լի է, բայց  փաստ, որ բա­րի ցան­կութ­յուն­նե­րից այն  կողմ Լե­ւոն Քո­չար­յա­նի հոր գլխա­վո­րած քա­ղա­քա­կան ու­ժը ո­րե­ւէ ի­րա­կան գոր­ծո­ղութ­յուն չի ի­րա­կա­նաց­նում: Ա­վե­լին` շա­րու­նա­կում է ԱԺ-ում հա­մա­գոր­ծակ­ցել  այ­սօր­վա իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ: Իսկ Լե­ւոն Քո­չար­յա­նի քա­ղա­քա­կան ծրա­գի­րը նման­վում է հե­տեւ­յալ ա­սաց­ված­քին. «Ա­վե­լի լավ է լի­նել հա­րուստ եւ ա­ռողջ, քան թե աղ­քատ ու հի­վանդ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ