Բքի պատճառով ՀՀ որոշ ճանապարահատվածներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եղանակ
Եղնակային վատ պայմանների պատճառով ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ են երթևեկության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», - նշված է հաղորդագրության մեջ։