Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեզ շարունակում  է զարմացնել  իշխանությունը զավթած ՔՊ-ականների պահվածքը մեր երկրի ու ազգի առջեւ վաստակ ունեցող մարդկանց դեմ: Հիմա վաստակավոր եւ ժողովրդական գործիչների դեմ  արշավին ավելացան նաեւ գիտությունների թեկնածուները:  Ըստ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` գիտությունների թեկնածուները իրենց անուն-ազգանունները գրում են տառասխալներով, իսկ վաստակավոր կամ ժողովրդական արտիստները այդ կոչումը ստացել են`սրա-նրա երեխայի հարսանիքին երգելով: Նախ ասենք, որ թե՛ գիտական, թե՛ այլ կոչումները տրվում են հանձնաժողովի որոշմամբ: Եվ երկրորդ. եթե Ալեն Սիմոնյանը էժանագին  ֆիլմերի չորրորդ կարգի դերասանից դարձել է մի ամբողջ երկրի ԱԺ նախագահ, ապա գիտությունների թեկնածուն կարող է, ինչպես Ալենն է ասում, տառասխալ էլ անել: Սակայն  հոգեբանները այս անգրագետների ու կենսագրություն չունեցող մարդուկների  հարձակումները,  կրթված ու վաստակավոր մարդկանց դեմ, զարմանալիորեն բացատրում են մանրախնդրությամբ ու սեփական թերարժեքության բարդույթով:

Զարմանալի  հայտարարություն արեց շրջակա միջավայրի նախարար ՀԱԿՈԲ ՍԻՄԻՆԴՅԱՆԸ:  Ըստ նրա` Սեւանում սիգի պաշարները նվազել են 10 տոկոսով` անցած տարվա համեմատությամբ:  Ստացվում է, որ ջրային պարեկների` Սեւան թողնելուց հետո փախել են ոչ թե  ապօրինի որս անող ձկնորսները, այլ հենց ձկները:  Իրականում ձկնագողության  դեմ պայքարը  պետք է լինի ոչ միայն Սեւանում, այլեւ` Երեւանում, որտեղ ամեն Սիթիի կամ ՍԱՍ-ի կողքին կանգնած է «մեշոկով» մարդ ու վաճառում է ձուկ:

Զարմանալի բան ասաց նաեւ  Քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավար ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:  Ըստ նրա` Նիկոլը գնացել էր «սխալ» դպրոցներ, որոնք վերանորոգումից հետո  Քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից վերջնական ընդունման ակտ չէին ստացել: Զարմանալի է, որ վարչապետին «մոռացել» էին այդ մասին տեղեկացնել: Սակայն ի՞նչ կապ ունի վերջնական ակտը, եւ ցնղուղի գումարի  72 անգամ ավել գրելը:

Նույն  Քաղաքաշինության տեսչության ղեկավարը ասաց եւս մի զարմանալի բան, որ նրանք հայտնաբերել են  110 ապօրինի  գազա եւ բենզալցակայաններ: Սակայն ապամոնտաժված են դրանցից ընդամենը 35-ը: Զարմանալի է, որ  75-ը մինչեւ հիմա դեռ ապամոնտաժված չէ: Եվ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ, որոնք կառուցված են ուղղակիորեն մայթերի վրա եւ վտանգում ու խափանում են ոչ միայն ավտոմեքենաների,  այլ նաեւ հետիոտների ու մոտակա շինությունների անվտանգությունը, շարունակում են աշխատել:

Այս առումով  հետաքրքիր կլիներ լսել Հայաստան ժամանած  ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող ՌԻՉԱՐԴ ՆԵՖՅՈՒԻ կարծիքը` Հայաստանում կոռուպցիայի  վերոհիշյալ դեպքերի առնչությամբ: Ինչպես նաեւ այն  կոռուպցիոն դեպքերի, երբ, օրինակ` Դվին հյուրանոցում  վարչապետի պահանջով Հայաստանում  գրեթե բոլոր քիչ թե շատ  հայտնի գործարարները  հանգանակություն էին հավաքում հօգուտ իշխող  կուսակցության: Կոռուպցիան հո պոզ ու պոչով չի՞ լինում: Սակայն Վաշինգտոնից  եկած «ռեւիզորը» կարծես թե այդ ամենը չի տեսել եւ շարունակում է զարմանալիորեն ժպտալ:

Ինչքան էլ  սովորական է դարձել  Արեւմուտքից տարբեր բնույթի այլանդակությունների մասին լսելը, այնուամենայնիվ,  դրանց այլասերվածությունը շարունակում է զարմացնել: Այսպես` ՉԵԽԻԱՅՈՒՄ մանկապարտեզի ցերեկույթին  կանչել էին  ստրիպտիզ  պարուհու, որը երեխաների առջեւ կիսամերկ ծռում էր ձողը: Իսկ ԱՄՆ նախագահ ԲԱՅԴԵՆԸ 700 հազար դոլար ծախսել է մի ծրագրի վրա, որը կոչվում է «տրանսգենդերային տղամարդկանց պաշտպանությունը հղիությունից»: Իսկ գուցե Ռիչարդ Նեֆյուն ուշադրություն դարձներ հենց այս փաստի՞ն: Չէ՞ որ դա ակնհայտ կոռուպցիոն դրսեւորում է, թե՞ ԱՄՆ-ում ԼԳԲՏ-ների առնչությամբ կոռուպցիան սուրբ գործ է:

Զարմացած է «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ