ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է, Հարժիսի խաչմերուկում բուք է

Եղանակ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Հարժիսի խաչմերուկում բուք է:

Լարսի մասին.

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ