Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Խորհուրդ կտամ կտրվեն հեռախոսային խաղերից ու սպորտով զբաղվեն. ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԺԻՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Ավանդական ուշու - սանդայի մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն ԺԻՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։

֊ Ողջույն, Ժիրայր ։Ինչպես կամփոփես անցած տարին։

- Բավականին հագեցած տարի էր։ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Ավանդական ուշու - սանդայի Եվրոպայի առաջնության ժամանակ արծաթե մեդալ նվաճեցի ու փոխչեմպիոն դարձա։ Իսկ Համաշխարհային ուսանողական խաղերի ժամանակ Հաղթեցի Ալժիրի ներկայացուցչին, ափսոս պարտվեցի թուրք մրցակցիս և գրավեցի 3-րդ հորիզոնականը: Միջազգային մրցաշարի էլ եմ մասնակցել թեթև քաշային կարգում 52կգ եմ հանդես գալիս, հաղթել եմ Ղազախստանի ներկայացուցչին ու այդպես առաջին տեղը գրավել։ Անձնական մարզիչս Գևորգ Ալիխանյանն է։

- Ժիրայր, իսկ այս տարվա ծրագրերի մասին ի՞նչ կասես։

- Պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը, մայիսին էլ Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Շվեդիայում, նաև այլ միջազգային առաջնությունների։ Սպորտով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից, պարապում եմ նաև մարտական սամբո մարզաձևով։ Նպատակ ունեմ, նախ դառնալ Եվրոպայի, Աշխարհի, հետագայում նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Վնասվածքներ էլ եմ ունեցել, ոտնաթաթս վիրահատված է ու ծնկի խնդիր ունեմ։ Ուրախալի է, որ մեր երկրում վերջին շրջանում պետությունը ավելի շատ է ուշադրություն դարձնում այս մարզաձևին ուշու ֊սանդային, մեր ֆեդերացիայի մարզիչները, ֆեդերացիայի նախագահը ջանք ու եռանդ չեն խնայում, որ զարգանա մեր երկրում ուշու ֊սանդան։

- Ժիրայր, ի՞նչ խորհուրդ ունես պատանիներին։

- Խորհուրդ կտամ, որ կտրվեն հեռախոսային վնասակար խաղերից ու սպորտով զբաղվեն, լինեն ֆիզիկապես շատ ուժեղ ու կոփված։

- Շնորհակալություն, Ժիրայր, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ