6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Աթոռը շպրտեցին վրաս, գցեցին գետնին եւ մոտ 5 րոպե տևողությամբ գետին ընկած վիճակում ոտքերով ծեծում էին. Բռնության ենթարկված 27-ամյա բժիշկը մանրամասներ է ներկայացնում

Առողջապահական

Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ:

Նմանօրինակ դատապարտելի արարքներից մեկը արձանագրվել էր հունվարի 13-ին, երբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչը կանչ էր իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Րոպեներ անց Շտապ օգնության մեքենան նշված հասցեում էր, պացիենտը բժշկից պահանջել էր ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել էր ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով, որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։ Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։ 

«Իրավունքին» բացառիկ հնարավորություն է ընձեռնվել զրուցելու քաղաքացու կողմից բռնության ենթարկված 27-ամյա բժշկի հետ, ում անունը եւ անձնական տվյալներ հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Եվ ահա բժիշկը մինչ բուն բռնությանը անդրադառնալը նախ պատմեց.

-Հունվարի 13-ին առավոտյան ժամը 9-05 կանչ է գրանցվել, րոպեների ընթացքում արդեն իսկ եղել ենք նշված կանչի վայրում: Հիվանդը մեզ քաջ ծանոթ էր, քանի որ վերջին երեք ամսվա ընթացքում հաճախակի էինք այդ տուն կանչով այցելում նույն հիվանդի համար, նույն խնդրով: Հիվանդը տառապում է թոքի քաղցկեղով, ստանում է պալիատիվ բուժում տանը: Օրվա ընթացքում 3-ից 5 անգամ կանչ են տալիս, ինքս  առաջին անգամը չէ, որ  այցով նշված հասցեում եմ եղել: Տվյալ օրը, հավանաբար հիվանդի մայրն էր(-տարիքով կին էր չգիտեմ.) այսպես ասած, պահանջեց, որ հիվանդին պետք է ներարկենք «Տրամադոլ» դեղամիջոց, որը թմրամիջոց պարունակող հսկվող դեղորայքի շարքից է: Ասեց պիտի ներկարկեք, որովհետեւ, ըստ տվյալ տիկնոջ, իրենք խորհրդակցել են իրենց բժշկի հետ, ով ասել է, որ Շտապ օգնություն կանչեն, որպեսզի ներարկեն «Տրամադոլ» դեղամիջոց: Ինքս հիվանդին զննելուց հետո որոշում եմ կայացրել, որ «Տրամադոլ» դեղամիջոցի կարիքը չկա, որովհետեւ հիվանդը ադեկտվատ էր, շոկային ցավերի մեջ չէր, այսինքն տվյալ պահին նրան նման ցավազրկողով ցավազրկելու կարիք չկար:

-Ի՞նչ կատարվեց հրաժարվելուց հետո:

-Նրանք շարունակեցին իրենց պահանջը, բնականաբար, ես հաշվի առնելով հիվանդի տվյալ պահի վիճակը, բուժքրոջը ասացի, որ համարժեք դեղորայք ներարկեն, բայց ոչ «Տրամադոլ» դեղամիջոց, այլ «Կենտոնալ», «Անալգին» եւ «Դիմեդրոլ», որոնք համակցված էֆեկտով բավական ուժեղ ցավազրկող են: Հիվանդը ագրեսիվացավ, անձնական վիրավորանքներ հնչեցրեց, սկսեց քացով խփել, աթոռ շպրտել դեպի ինձ: Հորդորեցի վարքը փոխել, բայց ագրեսիան ոչ միայն չփոխվեց, այլ նրան միացան երկու որդիները եւ երեքով սկսեցին ծեծել: Գցել են գետնին եւ մոտ հինգ րոպե տեւողությամբ գետին ընկած վիճակում ոտքերով ծեծում էին` գերազանցապես դեմքիս խփելով: Այդ ընթացքում բուժքույրը հասցրել է ահազանգել ոստիկանություն եւ մեր վերադասին: Իսկ բուն ծեծին վերջ է դրել մայրը, պառկելով արյունլվիկ եղած դեմքիս վրա, հորդորելով, որ ավարտեն, որ հանկարծ նրանց տանը բժշկի սպանություն չարձանագրվի: Վեր եմ կացել տեղիցս եւ դուրս եկել, ոստիկանները ինձ արդեն հիվանդանոցում են այցելել: Գիտեմ, որ երկու որդիներին ձերբակալել էին: Կա հարուցված քր. գործ` թեթեւ մարմնական վնասծքի հատկանիշներով, իսկ ձերբակալվածները ազատվել են, հաշվի առնելով, որ թեթեւ մարմնական վնասվածք է:

 






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top