1 տարի առաջ
Օրացույց
Թուրքը միլիոններ ա ծախսում 102-րդ բազան ՀՀ-ից հանելու համար, մեր որոշ դեբիլներ նպաստում են դրան:
Չի կարելի Ռուսաստանին թշնամացնել ու ձեռք բերել այդպիսի վտանգավոր հակառակորդ։ Ռուսաստանը իդեալական դաշնակից չէ, կան բազմաթիվ խնդիրներ, բայց նաև պետք է հաշվի առնել, որ չկա ուրիշ մի երկիր, որը կարող է մեզ անվտանգության երաշխիքներ տալ։
Այլընտրանքը Թուրքիան է, որը դահիճ է Հայաստանի ու հայերի համար:
Լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանով
18.01.2023թ.
Ի վերջո, մենք խոսում ենք ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի մասին, եւ զորավարժությունների անցկացումն ինչպես այդ ձեւաչափով, այնպես էլ առհասարակ` առաջին հերթին ուղղված է զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, իսկ ՀԱՊԿ-ի պարագայում՝ ուղղված է նաեւ նրա կազմում զորքերի ներդաշնակեցմանը: ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այս տարի հենց ՀՀ-ում անցկացնել այդ զորավարժություններն ունեցել է քաղաքական նպատակ` պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով: Այն ես որպես ՀՀ-ին սատարման քայլ եմ դիտարկում: Իսկ Հայաստանի իշխանությունների որոշումը, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը նպատակահարմար չի, ինձ համար մեծ հաշվով ընկալելի չէ եւ չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ լինելը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
18.01.2023թ.