Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սպերցյանի խաղից ելնելով` ՌՊԼ-ի թիմերը սկսեցին այլ կերպ խաղալ «Կրասնոդարի» դեմ. Դավիդյան

Սպորտ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի՝  եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։

«Դժվարանում եմ գնահատել Սպերցյանի՝ այս ձմռանը Եվրոպա տեղափոխվելու շանսերը։ Դա կախված է Էդիկի և հենց «Կրասնոդարի» ցանկություններից: Հիմա նրանք չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունեն, իսկ Էդիկն այն խաղացողն է, որը կարող է օգնել թիմին։ Ես հավատում եմ, որ նրա մակարդակը թույլ է տալիս տեղափոխվել «Յուվենտուս»։

Սպերցյանը պրոֆեսիոնալ է։ Նա այժմ հիանալի պայմաններ ունի առաջադիմելու և ուժեղանալու համար, և դա այն է, ինչ նա անում է: «Կրասնոդարի» դեմ ՌՊԼ-ի թիմերը սկսեցին այլ կերպ խաղալ՝ ուշադրություն դարձնելով Սպերցյանի խաղին։ Թիմը նրա համար առաջին տեղում է, և դա Սպերցյանի արժանիքն է»,- Դավիդյանի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ