Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների հայկական տարբերակը շարունակում է  ունենալ  համագործակցության եւ փոխըմբռման հերթական զարմանալի դրսեւորումներ: Մնում է անհասկանալի, եթե Նիկոլը ու  իր թայֆան, ըստ «Հայաստան» դաշինքի, «դավաճան ու հողատու են», ապա ինչպես կարելի է եւ ինչ իմաստ ունի  նրանց հետ  քննարկել օրենքի նախագիծ, կամ անգամ նստել մի սեղանի շուրջ: Սակայն  ընդդիմադիրները «Հայաստան» դաշինքից մի սեղանի շուրջ էլ են նստում ՔՊ-ականների հետ, օրենքի նախագիծ էլ են քննարկում: Այսպես Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոսի մոտ  «կառուցողական մթնոլորտում» դաշնակցական ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ ՔՊ-ի «շիշ բռնողը»` ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երկար-բարակ քննարկում էին  զորակոչի մասին օրենքը: Ընդ որում, Պետրոսի  գնահամտմամբ այդ շատ գովելի  քննարկումը անցավ համաձայնության  մթնոլորտում, որի արդյունքում մասնակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին: Իսկ մինչ այդ նույն Հանրայինով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ վերոհիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի ու «Հայաստան» դաշինքի միջեւ կա կոնսենսուս: Մի խոսքով, ընդդիմության պահվածքը եւ սկզբունքայնությունը շարունակում են զարմանք առաջացնել, եւ Լեւոն Քոչարյանի Նիկոլին «դու»-ով դիմելը  ավելի շատ նման է նախընտրական PR-ի, քան իրական քաղաքական  դիմադրության:

Սակայն զարմանք է առաջացնում ոչ միայն  ընդդիմության, այլ նաեւ իշխանական թիմում տեղի ունեցող գործընթացները: ԱԺ-ում ՔՎՈՐՈՒՄ չունենալը  նշանակում է, որ չնայած Նիկոլի բոլոր ջանքերին խիստ կարգապահություն ապահովել իր թիմում, այդ թիմը  կամաց-կամաց  ցրվում է, առավել եւս, որ սպասվում  են ընտրություններ եւ թիմի յուրանքաչյուր անդամ այսօր մտածում է իր անձնական ճակատագրի եւ ապագայի վերաբերյալ: Ավելին, այդ  ապագան շատերը այլեւս չեն կապում Նիկոլի հետ:  Այս առումով շատ  խորհրդանշական է ՔՊ կառկառուն պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքը ԱԺ ամբիոնից, երբ նա մեկ տարի առաջ մեջբերեց Իշխան Սաղաթելյանին. «Նիկոլը փախնելու ա, եթե խոսք ա տվել, որ ձեզ փրկել ա, էդ իրա նավի մեջ էդքան անասուն չի տեղավորվի, որ հետը տանի»:

Զարմանալի բաներ են տեղի ունենում  իրենց որպես աշխարհում  ժողովրդավարության փարոս հռչակած ԱՄՆ-ում: Այնտեղ ուսանողին հեռացրել են Ֆլորիդայի համալսարանից միայն այն բանի համար, որ նա համարձակվել է երգել  ռուսերեն երգ Պուտինի մասին: Ստացվում է, որ  քաղաքական հայացքների համար երիտասարդը ենթարկվել է հետապնդումների: Զարմանալի է, որ այդքանից հետո  ԱՄՆ-ից փորձում են քննադատել այլ երկրների հակաժողովրդավարության դրսեւորումների համար:

Հարյուր տարի առաջ  մահացել է Վլադիմիր Լենինը, որի գործունեության արդյունքում ռուսական կայսրությունը կորցրեց բազմաթիվ տարածքներ, որոնց վրա հիմնադրվեցին 15 պետություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը: Ինչքան էլ զարմանալի լինի, այսքանից հետո Լենինի արձանները իրենց տուժած Ռուսաստանում մնացին, իսկ իր շնորհիվ անկախություն ձեռք բերած պետություններում քանդվեցին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ