Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Երևանի «Արարատ»-ը նոր դարպասապահ ունի

Սպորտ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը համալրում է կազմը նոր ֆուտբոլիստով:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  «Արարատ»-ը պայմանագիր է ստորագրել 21-ամյա բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմես դոս Սանթոսի հետ:

194 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը ծնվել է 2003 թվականի հունվարի 20-ին բրազիլական Սալվադոր քաղաքում: Նա «Արարատ» է տեղափոխվել տեղի «Բահիա» ակումբի երիտասարդական թիմից:

«Ես շատ ուրախ և մոտիվացված եմ այս մարզաշապիկը կրելու հնարավորությունից։  Հուսով եմ, որ լավագույնս կօգնեմ թիմին և լավ արդյունքներ կգրանցեմ մրցաշրջանի ընթացքում»,-նշել է Տիագո Գոմեսը:

Տիագո Գոմեսն «Արարատ»-ում կխաղա 1 համարի մարզաշապիկով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ