3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ»․ ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո´չ Ռուսաստանը

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«ԱԺ ընդդիմության հետ ո՛չ Արեւմուտքն է համագործակցում, ո՛չ էլ անգամ Ռուսաստանը։ Պատգամավորներից մեկը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորները, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» են դարձել ՀՀ-ում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանների համար: Նրանք կա՛մ չեն արձագանքում, երբ ընդդիմությունը որեւէ հարցով դիմում է` հանդիպում խնդրելով, կա՛մ արձագանքում են ամիսներ հետո, երբ խնդիրը, որի մասին պատգամավորները ցանկացել են իրազեկել, քննարկել, այլեւս կորցրել է ակտուալությունը: Իսկ որոշ դեպքերում էլ դեսպանները լսում են ու մատը մատին չեն խփում:

Մինչդեռ անցյալում դեսպաններն իրենք էին հանրային հնչեղություն ստացած իրադարձությունների ժամանակ կապ հաստատում ընդդիմադիր պատգամավորների հետ եւ փորձում ներազդել գործող իշխանությունների վրա։ Հիմա ո՛չ մարդու իրավունքների ոտնահարումները, ո՛չ մեդիայի խնդիրները, ո՛չ քաղաքական հալածանքները արեւմտյան «դեմոկրատներին» չեն հուզում»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ