Որ դեպքերում շտապօգնությունը կժամանի մոպեդներով
Առողջապահական
Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և վարեն մոպեդ, ինչպես նաև չափորոշիչները փոխելու:
Նրանք ծառայություն կմատուցեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը