Լողազգեստով Անի Լուպեի 18+ ֆոտոշարքը ձյան ֆոնին
Ախ կանայքԱնի Լուպեն երեւանյան ձյունառատ ձմեռը որոշել է թեժացնել իր նոր ֆոտոշարքով։ Չնայած ցրտին ու առատ տեղումներին՝ դերասանուհին կադրերում ներկայացել է սպիտակ բիկինիով՝ ցուցադրելով իր մարզումների արդյունքը։ 39-ամյա Լուպեն կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկով եւ մինչեւ ծնկները հասնող սեւ կոշիկներով։
«Իմ սրտում ու հոգում միշտ ամառ է»,-Instagram-ում հրապարակած ֆոտոշարքը վերնագրել է դերասանուհին։
Ի դեպ, լողազգեստով լուսանկարվելը, կարծես, թրենդային է դառնում հայնտնիների շրջանում։ Օրերս այդպիսի համարձակ քայլի էր դիմել նաեւ Դիանա Մալենկոն։ Նա իր հրապարակմանը կից գրել էր․ «Քենդալի նման բարձրահասակ ու նիհար չեմ, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
