Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան

Միքայել Շարաֆյանը` հոլիվուդյան աստղերի եւ ամերիկյան իրականության մասին

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնի «Լավագույն կոստյում» անվանակարգի մրցանակակիր, Եգիպտոսի մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ էլի մի շարք մրցանակների արժանացած հայտնի ոճաբան, դիզայներ, զգեստների ձեւավորող նկարիչ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻ հետ:

— Լինելով ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի որդին՝ երբեւէ ցանկացե՞լ եք ընտրել նրա ուղին:

— Չնայած այն մտքին, որ հայրս դերասան Լեւոն Շարաֆյանն է, ես երբեք չեմ մտածել դերասան դառնալու մասին: Ավելացնեմ, որ մորս հորեղբայրն էլ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, բանաստեղծ Պահարեն (Հայկ Սեդրակի Պետրոսյանն 1895-1968) էր: Զարմանալին այն է, որ առաջարկներ եղել են: 10 տարի առաջ նկարահանվեցի «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում, որը տարբեր կինոթատրոններում մեծ արձագանք ստացավ:

 

Անցյալ տարի Նարեկ Ներսիսյանի հրավերով նորից գլխավոր դերում նկարահանվեցի` «Բոբ-Ռոբ» 12 էպիզոդ ունեցող սերիալում: Կարծես թե, դա ճակատագիր է: Երեւի գենը մեծ դեր է խաղում իմ կյանքում:

 

— Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մասնագիտության ընտրությունը:

— Մասնագիտությունս ընտրել եմ, քանի որ փոքր ժամանակից մեծ սեր եմ ունեցել պատմական ֆիլմերի, ներկայացումների նկատմամբ: Մայրս միշտ ինձ տանում էր բալետային ներկայացումներին: Ներկայացման վերջում ցանկանում էի մոտիկից տեսնել դերասանների հագուստները: Հագուստը` կերպարի մեծ մասն է կազմում, այն օգնում է փոխել դերասանի շարժուձեւը, արտաքինը:

— Ինչպիսի՞ն է կյանքն ԱՄՆ-ում:

— Կյանքն ԱՄՆ-ում, իհարկե, բարդ է, բայց բավականին հետաքրքիր է: 23 տարի բնակություն եմ հաստատել Գլենդելում, եւ այդ երկար տարիների ընթացքում շատ եմ սիրել: Բավականին համաշխարհային մեծ արժեք ունեցող թանգարաններ կան, թատերական կյանքը շատ զարգացած է, այդ թվում` օպերան, բալետը, էստրադային եւ սիմֆոնիկ երաժշտությունը: Տարին մի քանի անգամ այցելում եմ օպերային թատրոն: Իսկ ամառները` «Հոլիվուդ Բոուլ» բացօթյա ամֆիթատրոնի զանազան համերգներին: Լինելով կինոյի ասպարեզում՝ շատ կինոփառատոների կամ հատուկ ֆիլմերի ցուցադրումների եմ գնում:

— Աշխատանքի բերումով շփվում եք համաշխարհային աստղերի հետ: Ամենատպավորիչ հանդիպումն ո՞ւմ հետ է եղել:

— Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու լեգենդար հոլիվուդյան աստղերի հետ: Այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ջինա Լոլո Բրիջիդան, Կիրկ Դուգլասը, Տոնի Կյորտիսը, Քիմ Նովակը, Բարբարա Սթրեյզանդը, Քուինսի Ջոնսը եւ շատ ուիշներ: Իմ կյանքի երեւի ամենատպավորիչ հանդիպումը` օսկարակիր դերասանուհի Լուիզա Ռայների հետ էր, որը 2010 թվականին 100 տարեկան հասակում Լոնդոնից եկել էր Հոլիվուդ՝ ներկա լինելու կինոփառատոնին: Իսկ աշխատանքի առումով պատիվ եմ ունեցել ստեղծագործելու Շիրլի Մակլայնի հետ:

— Պատմեք, ֆիլմերում զգեստների ձեւավորման հետ կապված, Ձեր գործունեությունից:

— Այս տարի լրանում է 20 տարին, ինչ ես քայլ արեցի դեպի իմ մասնագիտությունը` որպես զգեստների ձեւավորող նկարիչ: Ավելի քան 40 ֆիլմերում եմ ստեղծագործել: Այդ թվում` հայ հանդիսատեսին հայտնի «Կորած մոլորվածը Հայաստանում» (2012) ֆիլմում: 2024 թվականին կներկայանամ չորս նոր ֆիլմերով, որոնցից մեկը «Here’s Yianni» ֆիլմն է, որի գլխավոր դերերում են Ջո Կորտեզը, Ջուլիա Օրմոնդը, Ռոզաննա Արկետը:

— Դժվար չէ՞ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ համագործակցելը:

— Իհարկե, դժվարություններ լինում են աշխատանքի մեջ, դերասանների հետ աշխատելիս, բայց ամեն անգամ մինչ նկարահանումները սկսելը՝ ստեղծում ենք ջերմ մթնոլորտ, որ արտիստը կարողանա վստահություն ունենա իմ նկատմամբ, քանի որ ամենից շատ նա ինձ հետ է շփվում: Եվ ես եմ օգնում նրան հագուստի միջոցով գտնելու իր կերպարը: Լավ համագործակցության համար վստահությունը շատ կարեւոր հանգամանք է:

— Համաշխարհային մեծության աստղերի հետ կապված` այս պահին ի՞նչ հիշողությամբ կկիսվեք մեզ հետ:

— Ջուլիա Օրմոնդին միշտ երկրպագել եմ դեռ մանկուց, երբ Հայաստանում էի ապրում: Եվ չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ իր հետ կհամագործակցեմ: Նա պետք է խաղար հույն կնոջ կերպար եւ, իմ պատկերացմամբ՝ պետք է գույնզգույն հագնվեր: Բայց Ջուլիան իրեն այդ կերպարում այդպես չէր տեսնում: Շատ երկար ժամանակ իրեն համոզում էի, որ ինձ վստահի: Դժվարությամբ նա եկավ այն մտքին, որ ես ճիշտ եմ: Վերջում նա այնպես էր հավանել իմ աշխատանքը, որ խնդրեց դա պահել իրեն: Երբ արդեն իրար հրաժեշտ էինք տալիս, նա գեղեցիկ երկտող էր գրել, որտեղ ասվում էր, թե ինչքան շնորհակալ է մեր համագործակցության եւ իմ ըմբոստության համար, որ կարողացա իրեն մտափոխել:

— Վերջին անգամ ե՞րբ եք ընտանիքով այցելել Հայաստան:

— Վերջին անգամ Հայաստանում էի 2021 թվականի աշնանը: Աղջիկս` Ստեֆանիան, չորս տարեկան է, բայց արդեն հասցրել է չորս անգամ այցելել Հայաստան, քանի որ կնոջս ծնողները Հայաստանում են ապրում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված