Ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Եղանակ
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում ինտենսիվ։ Հայտնում են ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։