Ֆրանսիական հռչակավոր քառյակն առաջին անգամ Երեւանում
Մշակութային
Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր Էբեն քառյակի համերգով:
Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը:
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով:
Համերգի ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3 Էդվարդ Գրիգ | Լարային քառյակ համար 1:
Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից //// Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։
Տոմսերի արժեքը՝ 2.000 – 15․000 ՀՀ դրամ