Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Խոս­վում է, որ ՆԻԿՈԼԸ կար­գադ­րել է մար­զե­րի ՔՊ-ա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին այն­պես ա­նել, որ ի­րեն­ցից դժգո­հութ­յուն չլի­նի: Զար­մա­նա­լի է, որ այդ կար­գադ­րութ­յու­նը վե­րա­բե­րում է միայն մար­զե­րին, իսկ Ե­րե­ւա­նում Նի­կո­լը հան­դու­րժում է հա­մա­տա­րած դժգո­հութ­յու­նը քա­ղա­քա­պետ Ա­վին­յա­նից: Ձ­յան մա­սին շատ է աս­վել, սա­կայն ձյու­նը մեր­կաց­րեց ոչ միայն քա­ղա­քա­պե­տա­րա­նի ան­կա­րո­ղութ­յու­նը մաքր­ման աշ­խա­տանք­ներ կազ­մա­կեր­պե­լու հար­ցում, այ­լեւ Նի­կո­լի մե­ծա­գույն պար­ծան­քը հան­դի­սա­ցող աս­Ֆալ­տի բա­ցար­ձակ ա­նո­րակ լի­նե­լը: Ա­մե­նու­րեք հայտն­վել են փո­սեր, մի շարք փո­ղոց­ներ դար­ձել են գրե­թե ա­նան­ցա­նե­լի, իսկ վեր­ջերս վե­րա­նո­րո­գած Բա­բա­ջան­յան փո­ղո­ցը պար­զա­պես վտան­գա­վոր` եր­թե­ւե­կե­լու հա­մար: Այն­պես որ, Նի­կոլ, կո­ռուպ­ցիան ոչ միայն բա­նա­կում է, այ­լեւ ձեր «սրբութ­յուն սրբոց» աս­ֆալ­տի գոր­ծում:

ԱԺ-ում ՔՊ-ա­կան խմբակ­ցութ­յան ղե­կա­վար ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ, խո­սե­լով ԵԽԽՎ-ից Ադր­բե­ջա­նի պատ­վի­րա­կութ­յան դուրս գա­լու մա­սին, հայ­տա­րա­րեց, թե. «Մեկ քայ­լից չես կա­րող կան­խա­տե­սում ա­նել»: Կոն­ջոր­յա­նը զար­մա­նա­լիո­րեն խոս­տո­վա­նեց, որ իր մտա­վոր կա­րո­ղութ­յուն­նե­րը չեն կա­րող հե­տե­ւութ­յուն ա­նել` ինչ­պես կզար­գա­նան Ադր­բե­ջա­նի ու Եվ­րո­պա­յի փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ին­չին դրանք կա­րող են հան­գեց­նել, եւ ինչ պետք է ա­նի այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նը: Ա­վե­լին, Կոն­ջոր­յա­նի հա­մար վե­րո­հիշ­յալ ի­րա­դար­ձութ­յու­նը ոչ թե եր­կար ժա­մա­նակ զար­գա­ցող տեն­դեն­ցի հեր­թա­կան դրսե­ւո­րումն է, այլ ա­ռան­ձին վերց­րած մի քայլ: Մ­նում է զար­մա­նալ, ե­թե սա է ՔՊ-ա­կան­նե­րի ԱԺ խմբակ­ցութ­յան ա­ռաջ­նոր­դը, մնա­ցա­ծի քա­ղա­քա­կան գի­տե­լիք­նե­րի եւ մտա­վոր պոտ­նե­ցիա­լի մա­սին ի՞նչ ա­սես: Միակ բա­նը, որ զար­մա­նա­լի չէ, այն է, որ այս­պի­սի «փորձ­ված» քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նութ­յան պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նի վի­ճա­կը այս­քան ա­ղե­տա­լի է:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ՆԱՐԵ ՍՈՍԵԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Այս ան­գամ էլ նա հայ­տա­րա­րեց, որ ցուց­մունք է տվել Ռո­բերտ Քո­չար­յա­նի որ­դու` Լե­ւո­նի եւ Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նի դեմ եւ դա ա­րել է ոս­տի­կա­նութ­յան կող­մից իր կյան­քի սպառ­նա­լի­քի ճնշման տակ: Ընդ որում, Նա­րեն ինքն է գնա­ցել ոս­տի­կա­նութ­յուն, սա­կայն զար­մա­նա­լիո­րեն ոս­տի­կան­նե­րի հետ ա­ռա­ջին իսկ ա­ռե­րես­ման ժա­մա­նակ են­թարկ­վել է ճնշման, տվել է, ըստ ի­րեն, կեղծ ցուց­մունք, փա­խել է Մոսկ­վա եւ խնդրել քա­ղա­քա­կան ա­պաս­տան: Զար­մա­նա­լի է նաեւ, որ ո՛չ ոս­տի­կա­նութ­յու­նը, ո՛չ էլ Լե­ւոն Քո­չար­յա­նը ու Անդ­րա­նիկ Թե­ւան­յա­նը ո­րե­ւէ կերպ չեն բա­ցում փա­կագ­ծե­րը այս ա­ռեղծ­վա­ծա­յին գոր­ծում: Նույն­կերպ զար­մա­նա­լիո­րեն լռում են բո­լոր ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, օմ­բուդս­մե­նը, ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վը:

­Զար­մա­նա­լի նմա­նութ­յուն կա ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ մի­ջեւ: Եր­կուսն էլ կողմ­նա­կից են փո­ղով բա­նա­կից ա­զատ­վե­լու մե­ծա­հա­րուստ­նե­րի ար­տոն­յալ դիր­քը հա­սա­րա­կութ­յու­նում օ­րի­նա­կա­նաց­նե­լու գա­ղա­փա­րին: Հա­յաս­տա­նը ար­դեն ըն­դու­նել է նման օ­րենք, իսկ Ուկ­րաի­նա­յի խորհր­դա­րան մտել է այս­պի­սի նա­խա­գիծ, որ ամ­սա­կան 20 հա­զար գրիվ­նա­յի գնով ցան­կա­ցած ըն­կե­րութ­յուն կա­րող է գնել իր աշ­խա­տո­ղի հա­մար ան­ձեռնմ­խե­լիութ­յուն զո­րա­կո­չի ժա­մա­նակ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ