Որքանո՞վ կապ ունի Իրանում ՀՀ առևտրական կցորդին տրամադրված 40մլն դրամը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների բնակարանների խուզարկությունների հետ․ «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել Էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաեւ խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաեւ ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաեւ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատեց, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել է 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։