3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Փաստ». Երևանի ավագանու կազմում փոփոխություններ կլինեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խորհրդատվություն հայցելով, թե արդյոք կարո՞ղ է հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ զբաղեցնել նաև ավագանու անդամի պաշտոն։

Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու կազմում կան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, որոնք մինչ ավագանու անդամ դառնալը զբաղեցրել են և հիմա էլ շարունակում են զբաղեցնել հանրային պաշտոններ։

Հանձնաժողովից պատասխանել են, որ չեն կարող համատեղել, և մինչև փետրվարի 15-ը ժամանակ են տվել, որ նշյալ անձինք կա՛մ ավագանու մանդատից հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչ նշյալ ժամկետը ավագանու մի շարք անդամներ վայր կդնեն մանդատները՝ նախընտրելով իրենց հիմնական աշխատանքը:

Սակայն ավագանու կազմում փոփոխությունները, հնարավոր է, սրանով չսահմանափակվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավագանու որոշ անդամների «մանդատազրկման» գործընթաց է սկսվել բացակայությունների հիմքով։

Խոսքը մասնավորաբար վերաբերում է Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե) և Սոննա Աղեկյանին: Քննարկվում է նաև Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի, Քրիստինե Վարդանյանի և ավագանու մի քանի այլ անդամների հեռացման հնարավորությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ