Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Մեղադրանք է առաջադրվել Արիանա Հովսեփյանի մեքենան հրկիզողին

Թեմա

«Իրավունք»-ի տեղեկություններով` ձերբակալվել է NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան հրկիզողը` Մարտին Ամիրխանյանը: Սակայն մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ միայն նշեց հետեւյալը. «Կարող եմ միայն ասել, որ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-րդ գլխի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Այլ մանրամասներ այս պահին հաղորդել չենք կարող: Հետեւեք մեր պաշտոնական հաղորդագրություններին»:

Հիշեցնենք, որ «Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարն օրեր առաջ նշել էր, որ վերոնշյալ գործով նախաքննությունը շարունակվում է, փորձաքննություն է նշանակված, սպասում են եզրակացությանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ