Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Տիկնիզյանը` «Զենիթ» չստացված տրանսֆերի մասին

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չիրականացված տրանսֆերի մասին.

«Ինչպե՞ս ազդեց «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին աղմուկը: Գիտեք, բացարձակապես ոչ մի կերպ:

Կարող եմ ասել, որ մի փոքր զայրույթ կա, թե ինչպես այս ամենը տարածվեց՝ առանց մանրամասներն ու նրբություններն իմանալու։ Կրկին, սրանից ոչ մեկն ինձ չի վերաբերում: Ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու կատարում իմ գործը, դա ինձ համար ամենակարևորն է։ Ուրախ եմ, որ մեր երկրպագուների մեծ մասը ադեկվատ է վերաբերվում այս իրավիճակին։ Ես այստեղ որևէ բան բացատրելու կամ որևէ մանրամասնության մեջ մտնելու իմաստ չեմ տեսնում: Կարևոր է, որ ես այստեղ եմ՝ ֆուտբոլի դաշտում, փառք Աստծո, առողջ եմ, կարող եմ մարզվել թիմիս հետ, ստուգողական խաղեր անցկացնել և նախապատրաստվել մրցաշրջանին»,- «Լոկոմոտիվ» ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանը չի տեղափոխվել «Զենիթ», քանի որ պետերբուրգյան ակումբը հրաժարվել է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական խնդրանքը, որը տարեկան մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ