Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Զար­մա­նա­լի ե­րե­ւույթ կա Հա­յաս­տա­նում. հենց ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի հոտ է գա­լիս, բո­լո­րը նետ­վում են կու­սակ­ցութ­յուն բա­ցե­լու: Այս­պես իր կու­սակ­ցութ­յունն է ո­րո­շել բա­ցել ԿԼՈՈՒՆ ՀԱՅԿՈՆ (­Հայկ Մա­րութ­յա­նը): Վեր­ջի­նիս ճա­նա­պար­հով կար­ծես թե ո­րո­շել է գնալ Ար­շակ Կա­րա­պետ­յա­նը, իսկ Նաի­րա Զոհ­րաբ­յա­նը եւ Գե­ւորգ Պետ­րոս­յա­նը ա­վե­լի հե­ռուն գնա­ցին եւ ո­րո­շե­ցին ստեղ­ծել նոր շար­ժում: Մի խոս­քով, Հա­յաս­տա­նում կու­սակ­ցութ­յու­նը դար­ձել է Ա/Ձ-ի նման մի բան ո՛չ գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն է պետք, ո՛չ ծրա­գիր, ան­հա­տա­կան բիզ­նես պրոեկտ է: Կս­տաց­վի` լավ, չի ստաց­վի` ու­րեմն տակ տվա­ծի հա­շիվ է:

­Զար­մա­նա­լի հա­մա­ռութ­յուն ցու­ցա­բե­րեց ՔՊ-ա­կան լո­ռե­ցի դե­պու­տատ­կա ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԸ: Սա հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է ԲԴԽ ան­դամ դարձ­նել հա­մերկ­րա­ցի փաս­տա­բան ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ: Վեր­ջինս նույն­պես շատ զար­մա­նա­լի պատ­մութ­յուն ու­նի: Բա­նա­կից ա­զատ­վել է որ­պես եր­կու ե­րե­խա­յի հայր, սա­կայն այժմ էլ պարզ­վում է, որ ա­ռա­ջին ան­գամ նոր-նոր ո­րո­շել է ա­մուս­նա­նալ: Զար­մա­նա­լի է Ար­փին ու Կա­րե­նը ի­րե՞նք են միա­միտ լո­ռե­ցի, թե՞ բո­լո­րին են միա­մի­տի տեղ դրել:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ու զվար­ճաց­նել ՔՊ-ա­կան զար­մա­նահ­րաշ պատ­գա­մա­վոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, ո­րի մա­սին տե­սան­յութ է հայտն­վել, երբ սա ու­րախ-ու­րախ պա­րում է «Զարթ­նիր լաո» եր­գի տակ: Ինչ­պես հայտ­նի է, եր­գը կոչ է ա­նում պայ­քա­րել թուր­քե­րի դեմ եւ ա­զա­տել Ա­րեւմ­տայն Հա­յաս­տա­նը Թուր­քիա­յի օ­կու­պա­ցիա­յից: Այ­սինքն` Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին հե­տապն­դու­մից, պա­հան­ջա­տի­րութ­յու­նից, եւ Ար­ցա­խից հրա­պա­րա­կա­յին հրա­ժար­վող ամ­ենապ­րո­թուր­քա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը եր­կու բա­ժակ կոն­ծե­լուց հե­տո ա­րա­գո­րեն փո­խում է իր սկզբուն­քը եւ թռվռում «Զարթ­նիր լաո»-ի տակ: Թեեւ  դա էլ զար­մա­նա­լի չէ, քա­նի որ, ինչ­պես նրան կո­չում են ո­րոշ տե­լեգ­րամ ա­լիք­ներ, «Ա­ղա­զար օղ­լին» ժա­մա­նա­կին ե­ղել է դաշ­նակ­ցա­կան ա­ռաջ­նորդ եւ պայ­քա­րել է Ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման, պա­հան­ջա­տի­րութ­յան ու Ար­ցա­խի վե­րա­միա­վոր­ման հա­մար: Հե­տաք­րիքր է, որ տե­սան­յութ­յում նա պա­րում է միա­յ­նակ, իսկ ՔՊ-ա­կան իր գոր­ծըն­կեր­նե­րը միայն ծա­փա­հա­րում են, ա­մա­չում են այդ­պի­սի­նի հետ պա­րել:

ՆԱՏՕ-ի ան­դամ Ռու­մի­նիա­յի «Ալ­յանս» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ ԿԼԱՈՒԴԻՈՒ ՏԻՐԶԻՈՒՆ հայ­տա­րա­րեց, որ. «Մենք կա­րող ենք զո­հա­բե­րել Ռու­մի­նիա­յի ան­դա­մութ­յու­նը ՆԱՏՕ-ին, որ­պես­զի միաց­նենք մեզ Ուկ­րաի­նա­յի տա­րածք­նե­րը»`  նկա­տի ու­նե­նա­լով ժա­մա­նա­կին Ռու­մի­նիա­յին պատ­կա­նող եւ ներ­կա­յումս Ուկ­րաի­նա­յում գտնվող ո­րոշ տա­րածք­ներ: Զար­մա­նա­լի է, Ռու­մի­նիան պատ­րաստ է դուրս գալ ՆԱՏՕ-ից, որ­պես­զի վե­րա­կանգ­նի իր տա­րածք­նե­րը, իսկ Ուկ­րաի­նան հա­նուն նրա, որ­պես­զի ան­դա­մակ­ցի ՆԱՏՕ-ին, սադ­րեց պա­տե­րազմ Ռու­սաս­տա­նի հետ, կորց­րեց բազ­մա­թիվ տա­րածք­ներ, տվեց կես մի­լիոն զոհ եւ վեց մի­լիոն ուկ­րաի­նա­ցի­նե­րի ցաքուցրիվ ա­րեց աշ­խար­հով մեկ:

­Մինչ աշ­խար­հի տե­րե­րը շար­քա­յին մահ­կա­նա­ցու­նե­րին ա­ռա­ջար­կում են «ա­պա­գա­յի կե­րա­կու­րը»` մո­րեխ­նե­րի եւ այլ նմա­նա­տիպ «սպի­տա­կուց­նե­րի» տես­քով, Ֆեյս­բու­քի տեր ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ ո­րո­շել է հիմ­նել նոր բիզ­նես` աշ­խար­հի ա­մե­նա­թանկ տա­վա­րի մսի ար­տադ­րութ­յուն: Իր ֆեր­մա­յում ա­նա­սու­նին կե­րակ­րում են աշ­խար­հում ա­մեն­մա­թանկ պո­պո­քով եւ գա­րեջ­րով: Մի խոս­քով, աշ­խար­հի տե­րե­րը չեն էլ թաքց­նում ի­րենց վե­րա­բեր­մուն­քը շար­քա­յին քա­ղա­քա­ցու հան­դեպ, ում ա­ռա­ջար­կում են խա­վա­րա­սեր­նե­րի ալ­յուր ու­տել, իսկ ի­րենք ի­րենց հա­մար ա­ճեց­նում են հա­տուկ կե­րա­կու­րով ա­ճեց­րած ա­նա­սուն­ներ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ