Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադր Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ

Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին

Հանդիպում

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ տեղեկացրել էր, որ Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում վերջերս ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ըստ Լ. Նիկոլյանի` ֆրանսուհին պնդել է, թե իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան: Ո՞վ է այդ ֆրանսուհին, իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են լռում պատկան մարմինները, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Լ. Նիկոլյանից:

— Հայտնի՞ է այդ ֆրանսուհու անուն-ազգանունը, իրականում ինչո՞ւ էր եկել Հայաստան եւ ինչպե՞ս էր հայտնվել Վարդենիսում:

— Գլխավոր խնդիրը հենց սա է՝ «ո՞վ է նա», ինչպես ասում է հայտնի երգի մեջ Թաթա Սիմոնյանը: Ոչ ոք չի ճանաչում այս աղջկան, որ անուն-ազգանունն է Կլաուդիա Լոստանլեն: Ես գտա նրա մասին միայն տեղեկություն, որ նա այնպիսի ռազմական կրթություն է ստացել, որ դրանից հետո՝ կա՛մ պետք է բանակում ծառայես, կա՛մ կառավարության աշխատող դառնաս: Բայց կրթությունից հետո ինչ է աշխատել` չգիտեմ: Խոսում է ռուսերեն, նույնիսկ ռուսերենի դասեր է տվել: Ասում է, թե եկել էր Հայաստան, իբրեւ լրագրող, բայց լրագրողական փաստաթուղթ չունի, կարող է լինել անկախ լրագրող, բայց ոչ մի հոդված չեմ տեսել իր անուն-ազգանունով, ոչ մի հեռուստատեսային կամ ռադիո հաղորդում չկա, որտեղ նա ունի մասնակցություն, ոչ մի հարցազրույց չկա, որը վարում է նա, նույնիսկ Ֆեյսբուքում եւ Թվիթերում չկա: Հետեւապես, ո՞րն է եղել իր առաքելությունը Հայաստանում: Եկել էր՝ որպես տուրի՞ստ, թե՞ որպես լրագրող: Ընդ որում՝ եկել է Հայաստան երկու անձնագրով: Նա մտել է հայկական տարածք իտալական անձնագրով, բայց ֆրանսիական անձնագիր էլ ունի: Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր գնացել Գորիս, եթե որպես տուրստ է եկել, տուրիստները գնում են Դիլիջան, Սեւան, Էջմիածին, Երեւան: Գորիսում Անվտանգությունը նրան ստուգել է, ուրեմն՝ ինչ-որ բան եղել է, գուցե նկարել է մի բան, որը չէր կարելի: Ստուգել են, ոչինչ չեն գտել, որովհետեւ հյուրանոցում երկու համար էր վերցրել: Տեսե՞լ եք մի տուրիստի, որը հյուրանոցում երկու համար է վերցնում, երբ մենակ է: Թե ո՞ւմ համար է աշխատում, եւս պարզ չէ՝ ֆրանսիական գաղտնի ծառայությունների՞ համար, թե՞ այլ երկրի: Ինչեւէ, Գորիսից եկել է Երեւան եւ գնացել է Վարդենիս: Վարդենիսը տուրիստական վա՞յր է, հիմա անգամ երեւանցիները չեն գնում Վարդենիս: Ինչպե՞ս է նա Սոթք հասել, սա եւս հետաքրքիր է, ո՞ւմ միջոցով: Անհնար բան է սա անգամ երեւանցու համար, քանի որ ճանապարհին կանգնած է ոստիկանությունը, նաեւ ռազմական ոստիկանությունն է տարածքը վերահսկում: Ես անձամբ եղել եմ այնտեղ, իհարկե, չեմ ասի, թե ինչպես ու գիտեմ, որ անհնար է հասնել այնտեղ: Բնականաբար, ես չէի գնացել նկարահանումներ անելու, այլ գնացել էի մեր զինվորներին բարեւելու՝ այն էլ սպայի ուղեկցությամբ:

— Պարոն Նիկոլյան, իսկ ինչո՞վ է զբաղված եղել Վարդենիսում, ի՞նչ են նկատել անվտանգության ծառայողները:

— Հետաքրքրականն այն է, որ Վարդենիսում մի շոր է հագին եղել, որի թեւին եղել է հայկական զինանշանը: Որտեղի՞ց այդ հագուստը, ինչի՞ համար էր հագել, եթե տուրիստ է կամ եթե լրագրող է, ուրեմն՝ պետք է լիներ չեզոք: Սոթքում նկարահանում անելու նպատակը ո՞րն է եղել, ինչո՞ւ է հայկական դիրքերը նկարել: Ընդ որում, եթե Ֆրանսիայի համար է աշխատում, ուրեմն՝ նրա հետ պետք է լիներ Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն, ինչո՞ւ է եղել մենակ: Վերջապես մեկը զանգահարել է անվտանգության ծառայությանը եւ ասել, որ մի աղջիկ կա տարածքում արտասահմանցի, նկարահանումներ է անում, իսկ տեսախցիկը դնում պայուսակի մեջ: Սա եւս ուշագրավ է, որովհետեւ եթե լրագրող ես, տեսախցիկը ուսիդ կգցես, ոչ թե ամեն անգամ պայուսակիցդ կհանես: ԱԱԾ-ն բռնում է նրան, հեռախոսները ստուգում են, համակարգիչը՝ եւս, հարցնում են, թե ով է, ինչու է նկարահանում, ում համար է աշխատում: Սակայն, աղջիկը ոչինչ չի պատասխանում, չի խոսում: Օրենքով սա այն դեպքն է, երբ նրան անմիջապես պետք է տանեին ԱԱԾ-ի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Նալբանդյան 104: Բայց չեն տանում, պահում են՝ համոզված լինելով, որ «խոշոր ձուկ են բռնել»: Եվ որպեսզի նա խոսի, սկսում են տանջել, ըստ այդ աղջկա, ապտակներ են նրան հասցրել, հետո բանը հասել է նույնիսկ բռնաբարության: Բայց քանի որ այդպես էլ չի խոսել, ազատել են, ուղարկել Երեւան: Այս ամբողջ պատմությունից հետո նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, դեսպանատանը բոլորն են տեղյակ այս մասին, եւ իմ տեղեկություններով՝ նրա բողոքին ի պատասխան ասել են, որ՝ «դու եկել ես Հայաստան իտալական անձնագրով, եթե մտնեիր ֆրանսիական անձնագրով, սա արդեն ուրիշ հարց կլիներ»: Իհարկե, սա ձեւ է եղել, որպեսզի գլուխներն ազատեն, բայց չէ որ նա նույնքան նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեսպանատունը պարտավոր էր օրենքին համապատասխան պաշտպանել իր քաղաքացու շահերը: Պարզապես, Ֆրանսիայի դեսպանատունը չի ցանկացել աղմուկ բարձրացնել եւ խնդիրներ ունենալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Դրա համար ամեն ինչ արել են, որպեսզի շուտ նրան ուղարկեն Ֆրանսիա: Թե արդյոք դիմել է նաեւ Իտալիայի դեսպանատուն, չգիտեմ:

— Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգությունն այս անձի հետ կապված որեւէ խնդիր չի՞ տեսել, որ նա արդեն Ֆրանսիայում է:

— Այո, նա հիմա Ֆրանսիայում է: Եվ այստեղ դիմել է դատաբժշկի, որի եզրակացության հիման վրա պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Բայց հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցածի մասին ԱԱԾ ղեկավարությունը տեղյակ չի եղել: Իսկ տեղեկանալուց հետո չեն բարձրաձայնել այդ մասին, ուրեմն՝ մի խնդիր կա, որ ուզում են փակել թեման: Սակայն, ասեմ, որ արդեն իսկ այս հարցով ֆրանսիական մամուլը եւս հետաքրքրված է: Ինձ թվում է՝ Վարդենիսում մի սխալ բան, այդուհանդերձ, եղել է: Բռնել էիք, լավ էիք արել, ուղարկեիք Երեւան…

— Ի վերջո, Կլաուդիա Լոստանլեն լրտե՞ս է, թե՞ անախորժ պատմության զոհ:

— Ես չգիտեմ՝ այդ մասին թող բարձրաձայնի ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ սխալմո՞ւնք է եղել, թե՞ իրականում լրտես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված