Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ջուր, մոմ, հայելի․Ճակատագրի գուշակություն Վանգայի ձեւով

Աստղագուշակ

Իր մահվանից հետո բուլղարուհի գուշակ Վանգան թողել է ոչ միայն՝ ապագայի մասին կանխագուշակություններ, այլ նաև՝ ճակատագիրը գուշակելու մեթոդներ: Ըստ գուշակին մոտ կանգնած մարդկանց վկայությունների, Վանգան սիրում էր գուշակել ջրի վրա և նույնիսկ դա սովորեցնում էր նրանց, ովքեր վերջին տարիներին հոգ էին տանում իր մասին: Չնայած այն բանին, որ նա կույր էր, սակայն ջրի մեջ, ինչպես ինքը պնդում էր, տեսնում էր մարդու ապագան և ճակատագիրը:

Ճակատագրի գուշակությունը՝ ըստ Վանգայի

Գուշակության համար Վանգան օգտագործում էր հասարակ ջուր, 2 մոմ և հայելի: Մեծ թասի մեջ պետք է լցնել ջուր, իսկ մոմերը դնել աջ և ձախ կողմերում: Հայելին պետք է մեծ չլինի:

Վերցրեք հայելին և մոտեցրեք ջրին այնպես, որպեսզի նրա մեջ տեսնեք ջրի արտացոլանքը:
Արտասանեք. «Ոչ ափը, ոչ հատակ, ոչ մութը, ոչ լույսը: Ցույց տուր ինձ իմ ապագան»:
Մոտավորապես այսպիսի բառեր է արտասանել Վանգան բուլղարերեն լեզվով, որպեսզի գուշակի մարդու ճակատագիրը: Ինֆորմացիան առաջանում էր հայելու մեջ մի քանի րոպե հետո: Դրանք կարող էին լինել ինչպես՝ ապագայի վառ պատկերներ, այնպես էլ՝ անհասկանալի ֆիգուրներ:

Այն, ինչը բացատրության ենթակա չէր, Վանգան վերծանում էր իր ինտուիցիայի օգնությամբ: Ահա նրա մեկնությունները.

1. Շրջան – անփոփոխություն, փոփոխությունների բացակայություն:

2. Թռչուն – կլինեք հարգված և հարուստ մարդ:

3. Օձ – Ձեր պլաններին կխանգարեն թշնամիները:

4. Օղ – երջանկություն ամուսնության մեջ:

5. Ցանց – անազատություն, պետական շենք, կախվածություն:

6. Անծանոթ մարդու դեմք – հիվանդություն և վիշտ ընտանիքում:

7. Ագռավների երամ – տխրություն, մահ, հիվանդություն:

8. Միջատ – մարդկային նախանձ:

9. Ալիք – հանգիստ և երջանիկ կյանք:

10. Խաչ – արմատական փոփոխություններ կյանքում:

11. Ճանապարհ – տեղափոխություն, բաժանում հարազատներից:

12. Աշտարակ – բարդ կյանք:

13. Աստղ – հաջողություն, փառք և փող:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ