Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արսեն Հարությունյանը կարող է անակնկալի բերել ցանկացած աստղային մրցակցի.ԸՄՖ

Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) անդրադարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-19-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցումների ֆավորիտներին։

«57 կգ քաշային կարգում կփորձի հաղթական ուղի վերադառնալ Զաուր Ուգիևը։ Բուխարեստում հաղթելու դեպքում նա կդառնա Փարիզ-2024-ի չեմպիոնության գլխավոր ֆավորիտը, եթե մեկնի Օլիմպիական խաղերին։

Սակայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նույնպես կձգի նվաճել չեմպիոնի կոչումը։ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնը տեղափոխվել է օլիմպիական քաշային կարգ և ունի որակներ, որոնց շնորհիվ կարող է անակնկալի բերել ցանկացած աստղային մրցակցի։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում նա 13-16 հաշվով պարտվել էր ճապոնացի Ռեյ Հիգուչիին՝ բրոնզե մեդալ նվաճելուց առաջ։

Քանի որ մի շարք ըմբիշներ որոշել են չանցնել քաշ գցելու բարդ գործընթացի միջով, 65 կգ քաշային կարգի գլխավոր աստղերը կլինեն Շամիլ Մամեդովն ու Վազգեն Թևանյանը։ Այս երկուսը կլինեն ցանցի նույն կողմում, քանի որ Թևանյանը երրորդն է վարկանիշային աղյուսակում, իսկ Մամեդովը՝ 5-րդը։ Միկյայ Նաիմը (Բուլղարիա) և Էրիկ Առուշանյանը (Ուկրաինա) ևս կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար»,- գրում է UWW-ի մամուլի ծառայությունը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ