Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ինչ էլ որոշես, մեկը դժգոհ կմնա. Կովալենկոն` Հայաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջեւ ընտրության մասին

Սպորտ

«Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտնել է, որ կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

«Այո, ես ընկերացել եմ մի մարդու հետ, ու մենք միայն ֆուտբոլային թեմաներով չէ, որ շփվում ենք։ Բայց երբեմն նա հարցնում է. «Դե, ինչպե՞ս ես այնտեղ»: Իսկ ինչպե՞ս: Իրավիճակը ծայրահեղ բարդ է. Ես հայկական ընտանիք ունեմ, հաճախ եմ այնտեղ գնում։ Բայց ծնվել եմ Ռուսաստանում, այստեղ անցել եմ ֆուտբոլային դպրոց։ Ինչ որոշում էլ կայացնես, ինչ-որ մեկը դժգոհ կմնա, ես դա հասկանում եմ»,- Կովալենկոյի խոսքերը փոխանցում է чемпионат-ը։

Հիշեցնենք, որ 20-ամյա Կովալենկոն «Զենիթ» է տեղափոխվել անցած ամառ։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։Այս մրցաշրջանում Ալեքսանդրը Սերգեյ Սեմակի թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ