Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Օ­րերս զար­մա­նահ­րաշ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ հայ­տա­րա­րել է, որ Ա­լիե­ւի պա­հան­ջով սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յուն­նե­րը ոչ միայն լի­նե­լու են ­Հա­յաս­տա­նում, այ­լեւ` հա­յե­լա­յին կար­գով ­Հա­յաս­տա­նը պա­հան­ջել է Ադր­բե­ջա­նում նույն­պես կա­տա­րել սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յուն: ­Զար­մա­նա­լի է` այդ երբ­վա­նի՞ց ­Հա­յաս­տա­նը սկսեց Ադր­բե­ջա­նին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել, իսկ վեր­ջինս դրանք կա­տա­րե­լու խոս­տում­ներ տալ: ­Մինչ օրս ի­րա­կա­նութ­յան մեջ ա­մեն ինչ ու­ղիղ հա­կա­ռակն է: Ա­վե­լին` Ադր­բե­ջա­նը պա­րա­զա­պես թքում է ­Նի­կո­լի բո­լոր խղճա­հա­րութ­յուն ա­ռա­ջաց­նող ա­ռա­ջարկ­նե­րի վրա, իսկ ­Նի­կո­լը զար­մա­նա­լի ոչ ա­դեկ­վա­տութ­յամբ նո­րա­նոր հա­յե­լա­յին ա­ռա­ջարկ­ներ է ներ­կա­յաց­նում:

­Մեզ շա­րու­նա­կում են զար­մաց­նել «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնք զար­մա­նա­լիո­րեն շա­րու­նա­կում են ի­րենց «բնա­կա­նոն» աշ­խա­տան­քը Ազ­գա­յին ժո­ղո­վում: Ընդ ո­րում, ա­մեն ան­գամ իշ­խա­նութ­յուն­նե­րից ստա­նա­լով սպառ­նա­լիք­ներ ինչ-ինչ բա­ցա­հայ­տում­նե­րի վե­րա­բեր­յալ: Այս­պես, ­Ժան­նա Անդ­րեաս­յա­նին հարց տա­լու ժա­մա­նակ, դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­վոր Ար­մե­նու­հի Կ­յու­րեղ­յա­նը ակ­նար­կեց Ա­լեն ­Սի­մոն­յա­նի թքե­լու փա­ռա­հեղ պատ­մութ­յու­նը, ին­չին Ա­լեն ­Սի­մոն­յա­նը ար­ձա­գան­քեց. « Էն­քան բան կհի­շաց­նեմ, որ կա­րող ա չհե­րի­քի 112 տա­րե­կան ձեր կու­սակ­ցութ­յան մա­սին»: Մ­նում է զար­մա­նալ, թե ին­չո՞ւ են ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը ա­մեն ան­գամ մաս­նակ­ցում ինչ-որ չոր­րոր­դա­կան կար­գի հար­ցե­րի ու օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի քննարկ­մա­նը եւ ստա­նում այս­քան թուք ու մուր, այն էլ ու­մի՞ց` ՔՊ-ա­կան­նե­րից:

Ի դեպ, այս կա­պակ­ցութ­յամբ զար­մա­նա­լի բա­ներ են կա­տար­վում ­Հա­յաս­տա­նի ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ո­լոր­տում:­Քա­ղա­քա­ցու վրա թքե­լու գոր­ծով Ա­լեն ­Սի­մոն­յա­նը հայ­տա­րա­րեց, որ նա գի­տակ­ցել է իր սխա­լը, նե­րո­ղութ­յուն է խնդրել եւ բոլ­րից պա­հան­ջում է այ­լեւս այդ պա­տա­հա­րը չհի­շել: Այ­սինքն` այս­պես կա­րե­լի՞ էր. կա­տա­րել հան­ցանք, խնդրել նե­րո­ղութ­յուն եւ պա­հան­ջել, որ բո­լո­րը այն մո­ռա­նան: ­Հա­վա­նա­բար դա հայ­կա­կան զար­մա­նա­լի ար­դա­րա­դա­տութ­յան վեր­ջին ճիչն է, ո­րից նույ­նիսկ զար­մա­ցած է մնա­ցել Ա­լեն ­Սի­մոն­յա­նի թի­մա­կից ­Դա­նիել Իո­նիս­յա­նը, ո­րը նշել է, որ հենց այս դեպ­քի կա­պակ­ցութ­յամբ կա­րե­լի է ա­սել, որ ՀՀ-ում ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տութ­յուն է:

Օ­րերս Վ­րաս­տա­նում հայտ­նա­բեր­վեց պայ­թու­ցի­կի խմբա­քա­նակ, ո­րը ու­ղարկ­ված էր Ուկ­րաի­նա­յից` ­Ռու­սաս­տա­նի տա­րածք տե­ղա­փո­խե­լու հա­մար, որ­տեղ եւ պետք է ի­րա­կա­նաց­վեր ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն: ­Զար­մա­նա­լի է, բայց այս ան­գամ եւս այս խայ­տա­ռակ հա­կա­ռու­սա­կան պատ­մութ­յան մեջ կան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ: Ի դեպ, ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ կա­յին նաեւ նմա­նա­տիպ այլ ա­հա­բեկ­չա­կան պատ­մութ­յան մեջ, երբ նույն­պես Վ­րաս­տա­նի տա­րած­քով ­Ռու­սաս­տան տե­ղա­փոխ­վեց պայ­թու­ցիկ, ո­րը հե­տա­գա­յում կի­րառ­վեց Ղ­րիմ­յան կա­մուր­ջը պայ­թեց­նե­լու ժա­մա­նակ: ­Զար­մա­նա­լի է` ին­չո՞ւ են հա­յե­րը ա­նընդ­հատ հայտն­վում այս­պի­սի ստոր պատ­մութ­յուն­նե­րի մեջ, իսկ հե­տո զար­մա­նում, թե «ին­չո՞ւ հա­յե­րին չեն սի­րում»:

­Մեզ զար­մաց­րեց ­Բել­գիա­յի վար­չա­պաետ ԱԼԵՔՍԱՆԴՐ դե ԿՐՈՆ, ո­րը ի պա­տաս­խան այն մե­ղադ­րան­քին, որ իր եր­կի­րը ժա­մա­նա­կին Աֆ­րի­կա­յում 15մլն ­մար­դու ցե­ղաս­պա­նութ­յան մե­ղա­վորն է, պա­տաս­խա­նել է. « Ես չեմ կար­ծում, որ միայն մենք են ու­նե­ցել այդ դե­րը: Եվ­րո­պա­յի շատ երկր­ներ մաս­նակ­ցել են դրան, բայց սա ար­դա­րա­ցում չէ»: ­Զար­մա­նա­լի է, բայց ժա­մա­նա­կին այդ ցե­ղաս­պա­նութ­յու­նը ի­րա­կա­նաց­րած ­Բել­գիա­յի թա­գա­վո­րի ար­ձան­նե­րը, այ­սօր կան այդ երկ­րի բազ­մա­թիվ քա­ղաք­նե­րում: Իսկ ին­քը` թա­գա­վո­րը հայ­տա­րա­րում էր. «Ես սկսել եմ աշ­խա­տան­քը ­Կոն­գո­յում, քա­ղա­քակր­թութ­յան շա­հե­րից ել­նե­լով…»: ­Զար­մա­նա­լիո­րեն նման է այ­սօր­վա Եվ­րո­պա­յի գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, երբ նրանք քթնե­րը խո­թում են այս ու այն եր­կիր` «ժո­ղովր­դա­վա­րութ­յան շա­հե­րից ել­նե­լով»:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ