Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Փոխարժեք
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 404.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.11 դրամ (աճել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.46 դրամ (աճել է 3.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-404 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 427-432 դրամով, վաճառվում է 438-444 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.15-4.42 դրամով, վաճառվում է 4.50-4.67 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 404 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:
Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 440-441 դրամով:
Ռուբլին գնվում է 4.38-4.40 դրամով, վաճառվում է 4.48-4.50 դրամով: