Ինչ է «թաքնված» Գենսուլինի բաղադրության մեջ. Ահազանգում են դիաբետիկները
Առողջապահական
«Իրավունքի» խմբագրությունը շարունակում է տարբեր ոլորտներին առնչվող ահազանգեր ստանալ հանրապետության տարբեր մարզերից։ Այս անգամ մեզ է դիմել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 28-ամյա բնակչուհի, ով ահազանգում է առողջապահական լրջագույն խնդրի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.
-Ես Մարինե Կարապետյան եմ արդեն 10 տարի է ինչ ունեմ տիպ 1 դիաբետ 10 տարի ներարկվել եմ ինսուլատարդ և որեւէ խնդիր չեմ ունեցել կապված առողջությանս հետ 2023թ սեպտեմբերից հիվանդանոցից ստանում եմ Գենսուլին, որի ներարկման առաջին իսկ օրվանից ունեմ բարձր թվեր ու օր օրի վատանում էր ինքնազգացողությունս ամիս ու կես իմ կյանքը ու առողջությունը վտանգելավ ներարկվել եմ տեսնելով, որ դրական փոփոխություն չկա իմ միջոցներով գնում եմ ինդուլատարդ և հիմա բավականին լավ եմ զգում
Ես բազմաթիվ անքամ զանգահարել եմ ՀՀ առողջապահության նախարարություն հայտնել իմ բողոքը պատասխանել են, որ նույն ինսուլիներ են տարբերություն չկա , եթե գենսուլինի չի օգնում ներարկվեմ միքստարդ որը ունի այլ ազդեցություն:
Մենք բազմաթիվ դիաբետիկներ գրավոր հայտնել ենք մեր բողոքը և փոխանցել Տիկին Անուշ Պողոսյանին խնդրանքով որ դիմում նամակ ուղարկի կառավարության պարզաբանում ստանալու համար նշեմ որ տիկին Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրատարակել է իրեն փրկած գրավոր բողոքները:
Մեր զրուցակիցը ընդգծում է, որ խնդիրը համատարած բնույթ է կրում.
-Ունեմ բազմաթիվ դիաբետիկ ընկերներ, որոնք նույնպես փաստում են, որ Գենսուլին ներարկումից հետո ունեն բարձր թվեր և արդեն դիաբետի հետեւանքով առաջացած առողջական խնդիրներ: