Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՍԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՈՒ ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՈՒՂԵԳԻՐ

Սպորտ

Տաշքենդում ավարտվել է Ասիայի Ծանրամարտի առաջնությունը, որը մարզիկներին տալիս էր հնարավորություն պայքարելու նաև Օլիմպիական վարկանիշային միավորների համար։ Գերծանր քաշայինների պայքարում, հանդես է եկել Բահրեյնը ներկայացնող, ծնունդով Գյումրեցի անվանի ծանրամարտիկ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ։ Ասիայի գործող չեմպիոնը այս անգամ բավարարվել է արծաթե մեդալով։ Վնասվածքից հետո հարթակ վերադարձած սիրիացի Ման Ասադը, անակնկալի է բերել հայազգի ծանրամարտիկ ին ու դարձել չեմպիոն։ Գոռ Մինասյանը պոկել է 207 կգ, հրել 236կգ և երկամարտի 443 կգ արդյունքով դարձել Ասիայի փոխչեմպիոն, իսկ Ասադը 192 /252,երկամարտի 444կգ։ Գոռ Մինասյանը, ընդամենը 1կգ֊ով է պակաս արդյունք ցույց տվել։ Նա արդեն ապահովեց ուղեգիր ամռանը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար ու պարտադիր չէ, որ հանդես գա ապրիլին Թաիլանդում կայանալիք Աշխարհի գավաթի խաղերում, բավարար կլինի նույնիսկ պարզապես կշբման արարողությանը լինի ներկա, հայտնում են միջազգային ֆեդերացիայի կայքից։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ