Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Տիկնիզյանը արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս, բայց մենք անփոխարինելի ֆուտբոլիստներ չունենք. «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ

Սպորտ

Մոսկվայի  «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չկայացած տեղափոխության մասին.

«Նաիրը մեր ֆուտբոլիստն է, որը վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ես նրան ճանաչում եմ գրեթե մանկուց, երբ նա մեզ համար հանդես էր գալիս Եվրոպայի առաջնությունում` մեկնարկային կազմում հայտնվելու համար պայքարելով, ի դեպ, Կրուգովոյի հետ։

Տիկնիզյանն անցել է զարգացման բոլոր փուլերով, իսկ նրա` Մոսկվայի ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխությունը տեղի ունեցավ մեր աչքի առջև։ Տիկնիզյանը զարգանում է, արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս, հետևաբար, հայտնվել է ուշադրության կենտրոնում։ 

Անձամբ ես ուզում եմ, որ մեր թիմը մարտունակ կազմով որոշակի կորիզ ունենա։ Թիմում կա միջավայր, որը տարբերություն է ստեղծում։ Նաիրը, անկասկած, այդ կորիզի մի մասնիկն է, բայց, այնուամենայնիվ, կա ֆուտբոլային կյանք և տրանսֆերներն էլ դրա մի մասն են։ Մենք անփոխարինելի ֆուտբոլիստներ չունենք»,- Գալակտիոնովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ