Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Պայմանագրային զինծառայող է մահացել Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր

Սահմանամերձ բնակավայրերը դատարկելով` կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը. Թովմասյան

Թեմա

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները փետրվարի 12-ի առավոտյան փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Պատճառն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակը` այն միացնելով Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը, որը կանվանափոխվի եւ կստանա Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին անունը: Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում` տեղի պոլիկլինիկան, տեւական ժամանակ ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին եւ անկնկալում, որ իրենց պահանջը բավարարող պատասխան կստանան։ Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ անկախ պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, որը ծնունդով Վարդենիսից է, մանրամասնեց, թե ինչ է կատարվում իրականում:

— Այստեղ խնդիրը ոչ այնքան հենց անձնագրային ծառայության փակումն է, որքան պետության վերաբերմունքը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ: Այսինքն` սահմանամերձ Վարդենիսն այլեւս «դժբախտ եւ դժգո՞ւյն» է, որ այնտեղից տեղափոխում են պետական կառույցները: Հենց այս մեսիջի նկատմամբ է, որ վարդենիսցին այսօր անհանդուրժող է եւ իր դժգոհությունն է արտահայտում: Կամաց-կամաց պետական շատ կառույցներ փակվեցին Վարդենիսում եւ հարակից տարածքներում` տեղափոխվելով ավելի «ապահով» վայրեր եւ քաղաքներ, ինչը շատ տխուր արձանագրում է: Ես` որպես վարդենիսցի եմ ասում, ամեն ինչ փակելով եւ օպտիմալացնելով` որեւէ լավ բանի մենք չենք հասնելու: Հայաստանի, ընդհանրապես, ցանկացած երկրի անվտանգության հիմնասյունը հենց սահմանապահ բնակիչներն են, ովքեր իրենց գոյությամբ ամուր են պահում մեր սահմանները: Մենք պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ամեն ինչ փակել նշանակում է, որ նաեւ Վարդենիսն ենք փակում: Տեղեկացնեմ, որ այս հարցով ես դեռ հունվարի 23-ին դիմել էի ՀՀ ներքին գործերի նախարարին եւ ստացել էի պարզաբանում, որ 4 եւ ավելի քիչ թվով աշխատակիցներ ունեցող բոլոր ծառայություններն են օպտիմալացվելու եւ դրա մեջ մտնում է նաեւ, ցավոք սրտի, Վարդենիսը: Բայց տեսեք, թե նույնիսկ երեք աշխատատեղի կրճատումն ինչ հուզական ցասում է առաջացրել, որ մարդիկ փակել են ճանապարհը: Արդյունքում մարզպետը եւ մարզային իշխանության ներկայացուցիչները, ովքեր օրեր շարունակ չեն լսել քաղաքացիների դժգոհությունն ու զայրույթը, հիմա ստիպված են գնալ եւ բորբոքված քաղաքացիներին հանգստացնել արդեն փողոցում եւ խնդրել, որ բացեն այն: Մինչդեռ սա այն ճանապարհը չէ, որով պետք է գնալ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է լավ հասկանա` սահմանամերձ բնակավայրերը դատարկելով` մենք կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված էԴատախազը միջնորդեց, որ Էդգար Ղազարյանին դատապարտեն 2 տարի 6 ամիս ժամկետովԻնչի՞ էիք Վեհափառի աջը համբուրում ու սելֆի անում նրա հետ 2018 թվականին․ հարց՝ ՓաշինյանինՉկա տենց դեպք, որ մի քաղաքացու աջակցած չլինենք ու ինքը 2-րդ, 3-րդ, 4-րդ… 8-րդ անգամ դիմած չլինիՎարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. ՓաշինյանՀաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կավելանաԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված