Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Թիրախում «Փառքի անկյուն»-ներն են. համար 56 դպրոցում վստահեցրին` տուրք չեն տա որեւէ ճնշման

Թեմա

«Իրավունքը» երեկ ահազանգ էր ստացել, որ Երեւանի Ստեփան Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցում պատրաստվում են դասադուլ անել «Փառքի անկյունը» հանելու պատճառով։ Ահազանգի հետքերով մենք շտապեցինք դպրոց եւ հանդիպեցինք արդեն վրդովված տնօրենին` ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ: Նա թեպետ չցանկացավ հարցազրույց կամ մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, որ վատառողջ է, բայց թույլ տվեց սեփական աչքերով համոզվել, որ դպրոցի «Փառքի անկյունը» տեղում է:

Տնօրենը նեղսրտել էր, որ իրենց դպրոցի անվան շուրջ նման խոսակցություններ են շրջանառվում, մինչդեռ իրենց համար խիստ սկզբունքային հարց է` դպրոցում ունենալ շրջանավարտ-հերոսներին նվիրված անկյուն: Համենայնդեպս, դպրոցում մեզ խոստացան, որ տուրք չեն տա որեւէ ճնշման, թեպետ որեւէ ճնշում չկա էլ:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ հրապարակել էր իշխանության կողմից Երեւանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին իջեցված շրջաբերականը, որում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութերն ամրացնելուց` մինչեւ համապատասխան ուղեցույցները ստանալը»:

Անդրադառնալով դպրոցներում իշխանության կողմից «Փառքի անկյուն»-ների թիրախավորմանը` ընդդիմադիր պատգամավորն ասում է. «Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթարկում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։ Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։ Պարտվածները նրանց աչքերում իրենց` ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։ Սրանք սարսափում են սեփական արյամբ Հայրենիք ու հող պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետեւ նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարհն է»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ