Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի հավաքականը պատրաստվում է հաղթանակ տանել Սանկտ Պետերբուրգում

Հասարակություն

Մարտի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում  անց է կացվելու  Ռեստորանային սպորտի  Սանկտ Պետերբուրգի բաց առաջնություն: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ  Հայաստանի Ռեստորանային սպորտի ֆեդերացիայից: Այս մրցումներին մասնակցելու է նաեւ Հայաստանի թիմը` շեֆ խոհարար, սոմելյե (բարմեն) եւ մատուցող կազմով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է շեֆ  խոհարար Սպարտակ Նազարյանը: 

Սպարտակ Նազարյանը մեծ աշխատանքային փորձ ունի ոչ միայն Հայաստանում այլեւ` Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների: 2023 թվականին Մոսկվայում անցկացրած «Ռուսական խոհանոց» 5-րդ միջազգային փառատոնում ստացել է առաջին տեղը «Լավագույն հեղինակային խորտիկ» նոմինացիային: Ունի նաեւ մի շարք այլ մրցումների դիպլոմներ:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Ռեստորանայաին սպորտի հայկական ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ, որ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի բաց առաջնությանը: 2019 թվականին մենք  վերցրել ենք 2-րդ տեղը, իսկ 2022 թվականին ` 3-րդ տեղը այդ մրցումներում, իսկ այս տարի  ունենք բոլոր հիմքերը ակնկալելու, որ կվերցնենք 1-ին տեղը:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ