Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Այս արյունը եւս Նիկոլի վրա է

Միջազգային

­Տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո ե­րեկ հայ-ադր­բե­ջա­նա­կան շփման գծում ան­դոր­րը խախտ­վեց: Թե ին­չու, այլ հարց է: Բուն փաստն այս պա­հին ա­վե­լի կա­րե­ւոր է. ա­միս­ներ տե­ւած հա­րա­բե­րա­կան հան­դար­տութ­յու­նը միշտ էլ կա­րող է այս­պես կամ մի­գու­ցե ա­վե­լի մասշ­տա­բա­յին տես­քով խախտ­վել:

ՆՈՐ ԿՐԱԿՈՑՆԵՐ, ՆՈՐ ԶՈՀԵՐ

­Թե ինչ տե­ղի ու­նե­ցավ սահ­մա­նին, եր­կու վար­կած է շրջա­նառ­վում: Ա­ռա­ջի­նը, որ հայ դիր­քա­պահ­նե­րը մեկ-եր­կու ա­վե­լորդ բա­ժա­կից հե­տո կրա­կել ու վի­րա­վո­րել են դի­մա­ցը կանգ­նած ա­զե­րիին, եւ Ներ­քին Հան­դում տե­ղի ու­նե­ցա­ծը նրանց պա­տաս­խանն էր: Երկ­րոր­դը՝ պաշ­տո­նա­կա­նը, որ հայ դիր­քա­պահ­նե­րը ոչ մի բան էլ չեն ա­րել, իսկ ա­զե­րի­նե­րը հեր­թա­կան ագ­րե­սիա­յին են դի­մել: Ու ան­կախ այն բա­նից, թե այս եր­կու տար­բե­րակ­նե­րից որն է ի­րա­կա­նը, կան դե­տալ­ներ, ո­րոնք եր­կու­սի հա­մար էլ ընդ­հան­րա­կան են: Նախ հե­տեւ­յա­լը. հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը եւ հատ­կա­պես՝ Ս­յու­նի­քի հատ­վա­ծը պետք է որ ո­ղող­ված լի­նեին եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րով: Ն­րանք Նի­կո­լի «դաբ­րո­յով» այս­տեղ են մեկ պարզ խնդիր լու­ծե­լու հա­մար, որ նման ի­րա­վի­ճակ­նե­րում այդ եվ­րա­դի­տորդ­նե­րը ար­բիտ­րա­յին դեր ու­նե­նան: Այն է՝ հստակ ֆիք­սեն եւ ներ­կա­յաց­նեն, թե ով է մե­ղա­վո­րը: Ի սկզբա­նե հենց եվ­րո­պա­կան ա­ռա­քե­լութ­յունն է դա ֆիք­սել, որ գա­լիս են Հա­յաս­տա­նի սահ­ման ոչ թե կռվե­լու, պաշտ­պա­նե­լու կամ նման այլ նպա­տա­կով, այլ դի­տե­լու եւ ի­րա­կա­նութ­յու­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Բայց ա­հա եւս մեկ բա­խում, եւ հեր­թա­կան ան­գամ դի­տորդ­նե­րից ձայն ու ծպտուն չկա: Նաեւ նրանց ներ­կա­յութ­յու­նը ո­րե­ւէ կերպ չխոչըն­դո­տեց, որ ա­զե­րի­ներն անց­յա­լում վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­րած մեր իսկ տա­րած­քում հիմն­ված կրա­կա­կե­տե­րից կրա­կեն եւ հայ դիր­քա­պահ­նե­րի սպա­նեն ու վի­րա­վո­րեն: Դ­րա­նով նաեւ ցույց տա­լով, որ թքած ու­նեն ա­մեն մի եվ­րա­դի­տոր­դի վրա. հարկ հա­մա­րե­ցին, է­լի կկրա­կեն: Ու պարզ հարց՝ ան­գամ «քոռ կո­պե­կի» օ­գուտ այդ դի­տորդ­նե­րը Հա­յաս­տա­նին տա­լի՞ս են. երբ մար­դիկ են զոհ­վում ու վի­րա­վոր­վում, իսկ եվ­րո­պա­ցի­նե­րը բե­րան­ներն էլ չեն բա­ցում, հար­ցի պա­տաս­խա­նը միան­շա­նակ բա­ցա­սա­կան է: Ոմն Էդ­մոն Մա­րուք­յան այս մի­ջա­դե­պից հե­տո գրում է. «Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է իր ա­պօ­րի­նի ագ­րե­սիան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դեմ»: Բա այդ դեպ­քում ի՞նչ բա­նի են ձեր բե­րած եւ այդ­քան գո­վերգ­ված եվ­րա­դի­տորդ­նե­րը: Ս­րա­նից հա­ջորդ հարցն է ա­ռաջ գա­լիս. իսկ ին­չո՞ւ նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րը, որ ա­մեն քայ­լա­փո­խի ՀԱՊԿ-ին են քննա­դա­տում, եվ­րո­պա­ցի­նե­րի պա­րա­գա­յում խոսք ան­գամ չեն ա­սում, թե եվ­րա­դի­տորդ­ներ ջան, ձեր օ­գուտն այդ­պես էլ չտե­սանք:

Ա­հա այս­տե­ղից էլ գա­լիս ենք հա­ջորդ դե­տա­լին. դեռ նա­խօ­րեին Նի­կո­լը մեծ-մեծ խո­սում էր անվ­տան­գութ­յան այ­լընտ­րան­քա­յին մի­ջոց­նե­րի մա­սին՝ շեշ­տը դնե­լով նույն եվ­րո­պա­ցի­նե­րի եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի վրա: Այ­սինքն, սա՞ է այդ հա­վել­յալ անվ­տագ­նութ­յու­նը, երբ փաս­տա­ցի սահ­մա­նով մեկ լցված նույն Ա­րեւ­մուտ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից ստա­նում ենք ու­ղիղ զրո չա­փի օ­գուտ (դեռ վնաս­նե­րը թող­նենք մի կողմ): Ու սա այն դեպ­քում, երբ ար­դեն նաեւ Հա­յաս­տա­նում են շատ-շա­տե­րը սկսել ա­վե­լի սթափ նա­յել ի­րո­ղութ­յուն­նե­րին: Այդ թվում, որ նոր պա­տե­րազ­մը ձեռն­տու է բա­ցա­ռա­պես Ա­րեւ­մուտ­քին՝ ընդ­դեմ ՌԴ-ի եւ Ի­րա­նի: Նաեւ, որ հենց ՌԴ-ի եւ Ի­րա­նի գոր­ծո­նը հաշ­վի առ­նե­լով է, որ Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Էր­դո­ղա­նը, ստիպ­ված են զերծ մնալ նոր պա­տե­րազ­մի գա­ղա­փա­րից, հաշ­վի առ­նե­լով, որ տա­րա­ծաշր­ջա­նում ՌԴ-ն­ եւ Ի­րա­նը ռեալ ու­ժա­յին գոր­ծոն են, մինչ­դեռ Ա­րեւ­մուտ­քը չու­նի այդ դե­տա­լը եւ գոր­ծում է բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան ու հա­ճախ էլ սո­վո­րա­կան շպիո­նա­կան մո­տե­ցում­նե­րով: Արդ­յուն­քում, Ա­լիե­ւը հետ քաշ­վեց ա­րեւմտ­յան հար­թա­կում բա­նակ­ցե­լու մտքից, իսկ ա­հա Նի­կո­լը շա­րու­նա­կում է խա­ղալ այն դաշ­տի օգ­տին, որ­տե­ղից այդ պա­հին ա­վե­լի մեծ է ճնշու­մը:

Ա­հա այս պարզ եւ տխուր վի­ճա­կում ենք, եւ դա է, որ Ա­լիե­ւին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս կրա­կել երբ ու­զե­նա եւ որ­տեղ ու­զե­նա: Չէ, այս հեր­թա­կան մի­ջա­դե­պը եւս հա­զիվ թե վե­րած­վի քիչ թե շատ մասշ­տա­բա­յին բախ­ման: Պար­զա­պես այն ե­կավ եւս մեկ ան­գամ ա­հա­զան­գե­լու, որ քա­նի դեռ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը մնում են այն կուր­սի մեջ, որ­տեղ հաս­տատ­վե­ցին ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից հաշ­ված ա­միս­ներ անց՝ Ա­րեւ­մուտ­քի դրդմամբ, նման խնդիր­նե­րի եւ զո­հե­րի վեր­ջը չի գա­լու:

ՈՐՆ Է ԱՅՍ ՑԱՅՏՆՈՏԻ ԵԼՔԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ Ա­րեւ­մուտ­քը բո­լոր խո­ղո­վակ­նե­րով շա­րու­նա­կում է Նի­կո­լին հետ պա­հել ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից, Մոսկ­վա­յից շա­րու­նա­կում են գալ նո­րա­նոր ազ­դակ­ներ՝ կապ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի եւ Հա­յաս­տա­նի հնա­րա­վոր քայ­լե­րի հետ: Վեր­ջին նման հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից մե­կը հնչեց­րեց Ադր­բե­ջա­նում Ռու­սաս­տա­նի դես­պան Մի­խա­յիլ Եվ­դո­կի­մո­վը, թե. «Ես տես­նում եմ, որ Ադր­բե­ջա­նը հաս­տա­տա­կամ է շատ ա­րագ ա­վար­տե­լու խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման շուրջ բա­նակ­ցութ­յուն­նե­րը: Բայց, ինչ­պես գի­տենք, բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տին հասց­նե­լու հա­մար եր­կու կող­մերն էլ պետք է նման ցան­կութ­յուն ու­նե­նան»: Սա, ըստ էութ­յան, կրկնումն է ա­վե­լի վաղ ՌԴ ԱԳՆ-ից պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նին ուղղ­ված ու­ղիղ հրա­վե­րի, թե Բա­քուն պատ­րաստ է բա­նակ­ցել եւ պայ­մա­նա­գիր կնքել մոս­կով­յան հար­թա­կում, սա­կայն ա­րեւմտ­յան հար­թակ չի գնա: Այ­սինքն, որ գնդա­կը մնում է Նի­կո­լի դաշ­տում՝ գնալ Մոսկ­վա պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու կամ ֆիք­սել, որ հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե հույ­սը շա­րու­նա­կում է կա­պել ա­րեւմտ­յան հար­թա­կի հետ, պայ­մա­նա­գիր չի լի­նե­լու: Եվ կար­ծես թե սահ­մա­նա­յին այս հեր­թա­կան մի­ջա­դե­պը, ո­րը կար­ծես թե իր խոր­քե­րում նման է նրան, որ սար­քել են ա­զե­րի­նե­րը, կա­րե­լի է դի­տել, որ­պես Նի­կո­լին ուղղ­ված հա­վել­յալ ճնշում, թե՝ ժա­մա­նակն անց­նում է:

­Միա­ժա­մա­նակ նա­խօ­րեին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ազ­դակ ե­կավ նաեւ ՌԴ ԱԳ փոխ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նից: Նա ՏԱՍՍ-ին տված հար­ցազ­րույ­ցում ֆիք­սեց եր­կու ա­ռանց­քա­յին միտք: Նախ, որ չնա­յած ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը շա­րու­նա­կում են մնալ Ար­ցա­խում: Ընդ ո­րում, դա ար­դեն կախ­ված է ոչ թե Հա­յաս­տա­նի կամ Ա­րեւ­մուտ­քի դիր­քո­րո­շում­նե­րից, այլ բա­ցա­ռա­պես Մոսկ­վա­յից եւ Բաք­վից. «Հաշ­վի առ­նե­լով Ղա­րա­բա­ղում ի­րա­վի­ճա­կի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յու­նը՝ մեր խա­ղա­ղա­պահ­նե­րի մնա­լու պայ­ման­նե­րը կքննարկ­վեն միայն ադր­բե­ջա­նա­կան կող­մի հետ»: Ա­վե­լին, որ այս հար­ցով երկ­խո­սութ­յունն Ադր­բե­ջա­նի հետ կրում է «կա­ռու­ցո­ղա­կա­ն» բնույթ: Ա­վե­լին, որ այդ դաշ­տում է նաեւ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի լիա­զո­րութ­յուն­նե­րի եր­կա­րաց­ման հար­ցը՝ 2025թ. նո­յեմ­բե­րից հե­տո: Ու սա Հա­յաս­տա­նի հա­մար նշա­նա­կում է ակ­նարկ, թե Մոսկ­վան վստահ է, որ գո­նե առն­վազն մին­չեւ 2025թ. նո­յեմ­բերը Բա­քուն իր ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մո­տե­ցում­նե­րը չի փո­խի: Այ­սինքն, մին­չեւ այդ ժամ­կե­տը Նի­կո­լը պետք է մո­ռա­նա ա­րեւմտ­յան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ու­նե­նա­լու մա­սին:

Ընդ ո­րում, Մոսկ­վան մտա­ծում է նաեւ 2025թ.-ից հե­տո եւս խա­ղա­ղա­պահ­նե­րի մնա­լու հիմ­քե­րի մա­սին: Ըստ Գա­լու­զի­նի. «Ցա­վոք, ղա­րա­բաղ­ցի հա­յե­րի մեծ մա­սը լքել է տա­րա­ծաշր­ջա­նը: Այս ա­ռու­մով կար­եւոր է պայ­ման­ներ ստեղ­ծել ցան­կա­ցող­նե­րի վե­րա­դար­ձի հա­մար՝ պատ­շաճ կեր­պով ա­պա­հո­վե­լով նրանց ի­րա­վունք­նե­րը եւ անվ­տան­գութ­յու­նը: Մենք պատ­րաստ ենք ա­մեն հնա­րա­վոր օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել այս գոր­ծըն­թա­ցին, այդ թվում՝ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տի մի­ջո­ցով, ո­րի ներ­կա­յութ­յու­նը մեծ նշա­նա­կութ­յուն ու­նի»: Ն­կա­տենք, որ մի շարք ազ­դակ­ներ, ո­րոնց դեռ կանդ­րա­դառ­նանք, ար­դեն այս պա­հին հու­շում են, որ Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում կշա­րու­նա­կեն ամ­րապնդ­վել: Ընդ ո­րում, դա շատ ա­վե­լի հստակ տեսք կու­նե­նա ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս՝ ՌԴ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­ննե­րի ա­վար­տից եւ նոր կա­ռա­վա­րութ­յան ձե­ւա­վո­րու­մից հե­տո: Եվ այդ դեպ­քում ար­ցա­խա­հա­յե­րի գո­նե մաս­նա­կի վե­րա­դար­ձը շատ ա­վե­լի ռեալ տեսք կստա­նա:

Ու այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լի հա­մար նոր խնդիր­ներ են ուր­վագծ­վում: Ե­թե փոր­ձի մտա­ծել, թե ռու­սա­կան զոր­քե­րի հե­ռա­նա­լու դեպ­քում Ա­լիե­ւը կա­րող է հա­մա­ձայն­վել ա­րեւմտ­յան հա­րթա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու հետ, ա­պա պետք է կա­րո­ղա­նա եւս մե­կու­կես տա­րուց ա­վել ժա­մա­նակ ձգել: Միայն թե այդ դեպ­քում էլ, դա­տե­լով ՌԴ ԱԳ փոխ­նա­խա­րա­րի հու­շում­նե­րից, ե­րաշ­խիք չկա, որ բան կփոխ­վի: Բայց ա­հա, խոսքն այն ժամ­կե­տի մա­սին է, երբ Նի­կո­լը մտնե­լու է հեր­թա­կան ընտ­րութ­յու­նն­երի փուլ: Քա­նի դեռ այս վի­ճակն է, նրա ժամ առ ժամ նվա­զող վար­կա­նի­շի պատ­ճա­ռով նա ան­գամ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րով վե­րար­տադր­վե­լու, ա­սենք նաեւ Սահ­մա­նադ­րութ­յուն փո­խե­լու ռեալ հնա­րա­վո­րութ­յուն կար­ծես թե չու­նի: Իսկ ի՞նչ կլի­նի նրա վար­կա­նի­շի հետ, ե­թե այս վի­ճա­կը պահ­պան­վի, ա­մեն պահ սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պե­րի տես­քով նման անվ­տան­գա­յին խնդիր­ներ ծա­գեն եւ այլն: Կարճ ա­սած, ո´չ ներ­կան եւ ո´չ­ էլ ա­պա­գան նրա օգ­տին չեն, քա­նի դեռ ներ­կա խա­ռը վի­ճա­կի հաշ­վար­կով՝ կոնկ­րետ քայլ չի կա­տա­րել: Իսկ քայ­լե­րը, կրկնում ենք, ըն­դա­մե­նը եր­կուսն են. վերջ­նա­կան հա­վա­տար­մութ­յան եր­դում տալ Ա­րեւ­մուտ­քին կամ գնալ մոս­կով­յան բա­նակ­ցա­յին հար­թակ: Շատ պարզ վի­ճակ, եւ հե­տա­գա ա­մեն օ­րը, շա­բա­թը եւ ա­մի­սը էլ ա­վե­լի են սրե­լու այդ ընտ­րութ­յան հրա­մա­յա­կա­նը:

­Միայն թե այդ ըն­թաց­քում շա­րու­նա­կում ենք կո­րուս­տեր ու­նե­նալ, եւ ե­րեկ­վա 4 զո­հը եւս մնում է Նի­կո­լի վրա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ