«Գրեմմի» մրցանակակիր քառյակն առաջին անգամ Երեւանում
Մշակութային
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Էբեն» քառյակի բացառիկ համերգով:
Համերգի ծրագրում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21, Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3, Էդվարդ Գրիգ | Լարային քառյակ համար 1:
Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով եւ նոր մոտեցումներով: Փարիզում «Իզայի» քառյակի եւ ապա Գաբոր Տակաչի, Էբերհարդ Ֆելցի եւ Դյորդ Կուրթագի հետ կատարողական կարողությունները զարգացնելուն հետեւում է քառյակի առաջին նշանակալի եւ նախադեպը չունեցող ձեռքբերումը՝ հաղթանակը 2004 թվականի ARD միջազգային երաժշտական մրցույթում։ Սրանով քառյակը միջազգային համբավ ձեռք բերեց եւ արժանացավ բազմաթիվ այլ մրցանակների։
2005 թ.-ին խումբն արժանացավ Ֆորբերգ-Շնայդեր հիմնադրամի «Բելմոնտ» մրցանակի, 2007 թ.-ին՝ Բորլետտի-Բուիտոնի հիմնադրամի գլխավոր մրցանակին, իսկ 2019 թ.-ին էլ դարձավ Ֆրանկֆուրտի երաժշտական մրցանակին արժանացած առաջին քառյակը։ Բարտոկի, Բեթհովենի, Դեբյուսիի, Հայդնի, Ֆորեի եւ Մենդելսոն եղբայրների ստեղծագործությունների ձայնագրություններն արժանացել են բազվաթիվ մրցանակների՝ այդ թվում Գրամոֆոնի, BBC Music Magazine-ի մրցանակի, Midem Classic մրցանակի։ Անսամբլի նշանակալի ձեռքբերումներից է Բեթհովենի 16 լարային քառյակների ձայնագրությունները՝ ստեղծագործություններ, որոնք անսամբլը 2019 թ.-ի մայիսից 2020 թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է աշխարհի վեց մայրցամաքում։ Այս ամբողջական ձայնագրությամբ ԷԲԵՆ քառյակը տոնեց իր հիմնադրման քսանամյակը։
Քառյակի կազմից Պիեռ Կոլոմբեն նվագում է երկու գործիքով։ Առաջինը Անտոնիո Ստրադիվարիի՝ 1717 թվականին ստեղծած «Պիատտի» ջութակն է, իսկ երկրորդը՝ Մատեո Գոֆրիլերի՝ 1736 թվականին ստեղծած գործիք։ Գաբրիել լը Մագադյուրը նույնպես կատարում է երկու գործիք՝ երկուսն էլ Գուարներիի ձեռքով ստեղծված։ Առաջինը ժամանակին պատկանել է Բարոն Ռոթշիլդին, իսկ երկրորդը ստեղծվել է 1740 թվականին Մարի Շիլեմի երկու ալտերից մեկը Ստրադիվարիի՝ 1734 թվականին ստեղծված «Գիբսոն» ալտն է։
Տոմսերի արժեքը՝ 2.000 – 15․000 ՀՀ դրամ
Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից https://shorturl.at/vDQ28 //// Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/YerevanPerspectives https://www.facebook.com/reel/765266345497490
tickets.hayafest.com