Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Սպորտ

Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) գոտեմարտեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Մուրթազալիևի հետ եւ հաղթեց 6-3 հաշվով։ Գյումրեցի մարզիկը 7-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։

Ալեքսանհանը պայքարը սկսեց փետրվարի 13-ին և 1/8 եզրափակիչում ժամկետից շուտ 9-1 հաշվով հաղթել թուրք Բեյթուլահ Կայիսդագին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5-1 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն երկու մեդալ նվաճել է Բուխարեստում։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) արժանացել է բրոնզե մեդալի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ