Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության չեմպիոն(տեսանյութ)

Սպորտ

 

 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը նվաճեց հենացատկի ոսկե մեդալը։

Եզրափակիչում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավեց 14,933 միավորով։ Որակավորման փուլում հայ մարզիկը վաստակել է 15.000 միավոր՝ դարձյալ զբաղեցնելով առաջին տեղը։

Օղակների վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վահագն Դավթյանը, որը եզրափակիչում վաստակել էր 14.500 միավոր: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.470 միավորով 4-րդն էր:

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ